Արտաքին 2 տարի առաջ - 15:50 13-07-2024

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին․ կա ավելի քան 70 զոհ, հարյուրավոր վիրավորներ

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսի ալ-Մավասի շրջանին, ինչի հետևանքով կան տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ Գազայի առողջապահության նախարարությանը հղումով։

Գերատեսչության տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 71-ի, իսկ վիրավորներինը՝ 289-ի։ Հաղորդագրության համաձայն զոհերը քաղաքաքացիական անձինք են ու պատերազմի հետևանքով տեղահանվածներ։ Նշվում է նաև, որ վիրավորներից շատերը լուրջ վնասվածքներ են ստացել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակման հետևանքով զոհվել է քսամ մարդ, տուժել՝ ավելի քան 90-ը։ Իսրայելական «Գալեյ Ցախալ» բանակային ռադիոկայանը հաղորդմամբ՝ ավիահարվածների թիրախը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի ղեկավար Մուհամմադ Դեյֆն էր։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան