Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:30 13-07-2024

ՇՄ նախարարի նախկին տեղակալը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով իրեն վերականգնել իր պաշտոնում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով իրեն վերականգնել իր պաշտոնում ու վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը, գրում է Փաստինֆոն։

Գ.Գաբրիելյանն աշխատանքից ազատվել է 2024 թվականի մարտի 21-ին՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ինչի օրինականությունն էլ նա վիճարկում է։ Գ. Գաբրիելյանը պահանջում է անվավեր ճանաչել Նիկոլ Փաշինյանի նշված որոշումը և իրեն իր նախկին՝ ՀՀ Շրջակա միջավայրի տեղակալի պաշտոնում նույնությամբ վերականգնել, ինչպես նաեւ փոխհատուցել հարկադիր պարապուրդի գումարը ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 21.03.2024 թվականից մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը միջին աշխատավարձի չափով՝ ներառյալ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված տուժանքները։

Հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որն այն վարույթ ընդունելու ու նախնական դատական նիստ նշանակելու որոշում է կայացրել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը