Ներքին 2 տարի առաջ - 12:41 13-07-2024

Այն գործարարները, որոնք հրաժարվել են կատարել Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը», ենթարկվում են խիստ ճնշումների

Այն գործարարները, որոնք հրաժարվել են կատարել Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը», ենթարկվում են խիստ ճնշումների:

Այս մասին գրում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը:
«Օրեր առաջ տեղեկացրել էինք (https://t.me/srbazan_payqar/1730), որ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մեծ գումարներ է պահանջել գործարարներից։ Հետագայում մեզ հայտնի դարձավ նաև, որ Հակոբյանը՝ Հայաստանում գործող ավելի քան հարյուր բիզնեսներից յուրաքանչյուրից մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է պահանջել։ Պահանջը ձևակերպվել էր որպես «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ծրագրերին աջակցելու ակնկալիք։
Հետագայում Աննա Հակոբյանը հաստատեց մեր տեղեկությունը (https://t.me/srbazan_payqar/1819)՝ հրապարակելով իր այդ «նամակ-ակնկալիքը»։

Այսօր մեզ հայտնի դարձավ, որ այն գործարարները, որոնք հրաժարվել են կատարել Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը», ենթարկվում են խիստ ճնշումների։ Մասնավորապես, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տվյալ գործարարներին պատկանող հիմնարկություններում իրականացնում է լայնածավալ գործողություններ, որոնք ուղեկցվում են պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց բերման ենթարկելով։

Մեզ տեղեկացրել են նաև, որ Աննա Հակոբյանի «ակնկալիքը» մերժած ընկերություններից մեկում մարդիկ բերման են ենթարկվել դիմակավորված անձանց կողմից՝ առանց որևէ բացատրության ու արժանապատվության կոպիտ ոտնահարմամբ»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»