Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:00 13-07-2024

Ափսոսանք շատ կա, բայց զղջում՝ դեռ ոչ

Գրեթե օր չկա, որ մոսկովյան պաշտոնյաները ափսոսանք չհայտնեն ՀՀ արած քայլերի առչնությամբ։ Այնպիսի տպավորություն է, թե նրանք ուզում են ցույց տալ, որ մեղավոր են զգում Երևանի փոխարեն, նրանից ակնկալում այլ բան։ Ինչո՞ւ է ՌԴ պաշտոնյան ափսոսանք ու ցավ հայտնում, և հնարավո՞ր է, որ մի օր էլ նրանք կզղջան Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի դեմ կատարած քայլերի, հավատարիմ դաշնակցին դավաճանելու համար։

Հուլիսի 11-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել է, որ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ռուսական կողմում ծայրահեղ ափսոսանք է առաջացրել: «Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական ​​պատրաստության աշխատանքներ իրականացնելու առումով, էլ չեմ խոսում այս օրերին Վաշինգտոնում կայանալիք այդ ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու մասին»,- ասել է նա, ՀՀ քայլերը որակելով «միաժամանակ երկու աթոռին նստելու» փորձ։

Գալուզինից զատ՝ ափսոսանք է հայտնել նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Նա հայտարարել է, որ հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր» (Eagle Pertner) զորավարժությունն ափսոսանք է առաջացնում, հատկապես Երևանի կողմից ՀԱՊԿ-ում իր գործունեության փաստացի սառեցման և հրապարակային քննադատության ֆոնին։

Այս հայտարարություններին ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչները շատ զգուշավոր են արձագանքել։ «Հայաստանին վերաբերող և Հայաստանի անվտանգության համակարգին վերաբերող բոլոր հարցերը լուծվում են ՀՀ իշխանությունների որոշումներով։ Այն որոշումները, որոնք կայացվում են, բխում են ՀՀ անվտանգության շահերից»,- հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

Այս ընդհանրական պատասխանը հավելյալ ցույց է տալիս, որ ՔՊ-ական իշխանությունը արտաքին քաղաքականություն փոխելու մտադրություն չունի։ Եվ քանի դեռ ՔՊ-ն ՀՀ-ում իշխանության է, ՌԴ-ն ոչ միայն կարող է վստահ լինել, որ ՀՀ-ն վեկտոր չի փոխի։ Իսկ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցությունը խորացնելու անվստահ կիսաքայլերը նյարդայնացնում են Մոսկվային, քանի որ դրանք զսպում են Մոսկվային իրականացնելու Նոյեմբերի 9-ի 9-րդ կետն ու վերահսկողություն հաստատել ՀՀ-ով անցնող միջազգային ճանապարհների վրա։ Եվ սրա համար է ափսոսում Մոսկվան, որ չի կարողանում ավարտին հասցնել իր սև գործերը։

Հետևապես՝ ՀՀ արձագանքը պիտի լինի համարժեք կոշտ, ընդգծելով, որ ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտի չէ։ ՀՀ-ն Մոսկվայի ափսոսանքով լի ամեն այսպիսի հայտարարությանը կարող է հակադարձել անկախության պաշտպանությանն ուղղված օրինագծեր բերելով խորհրդարան։ Իսկ կառավարությունը կարող է հանձնարարել ԱԳՆ-ին վերանայել արտաքին քաղաքական հայեցակարգը։ Հնարավոր է նաև ավելի կոշտ արձագանքել, ինչպես արել են մեր երբեմնի բախտակից բազմաթիվ ժողովուրդները։

Այսպիսի նախաձեռնություններից հետո ռուս պաշտոնայները, հավանաբար, կդադարեն ափսոսանք հայտնելուց։ Իսկ երբ առաջիկայում Մոսկվան պարտվի պատերազմում և կապիտուլյացիա ստորագրի, դրանից հետո գուցե նաև խորապես կզղջա, որ գործակցելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ, 44-օրյա պատերազմում և դրանից հետո գործել է Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի դեմ, նպաստել Արցախի հայաթափմանն ու մեծ կորուստներ պատճառել մեզ։

Ցավոք՝ ՔՊ-ական իշխանություններն ազգային շահերով առաջնորդվելու խիզախություն չունեն, որ համարժեք պատասխանեն մոսկովյան պաշտոնյաների անհամեստ հայտարարություններին, քանի որ մնում են 2018-ի իշխանափոխության ժամանակ ռուսներին տված խոստումների գերին։ Այդ պայմանավորվածություններն են հիմք տալիս Գալուզինին, Զախարովային ու նման գործիչներին դիտողություններ անել Նիկոլ Փաշինյանին, հիշեցնելով, որ 2018-ին նա խոստացել է էական ոչինչ չփոխել հայ-ռուսական օրակարգում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները