Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:00 12-07-2024

Ոնց կգցեի քեզ քացուս տակ․ լրագրողները դատարանում հաղթել են Փաշինյանի՝ իրենց վիրավորած աջակիցներին

«Վարչապետի հայտնի աղմկահարույց ասուլիսից հետո, որը տեղի էր ունեցել 2023թ հուլիսի 25-ին, իմ և Անի Գևորգյանի դեմ արշավ էր սկսվել, աջակիցները որևէ կերպ չէին մարսել մեր հնչեցրած հարցերն՝ ուղղված իրենց սիրելի վարչապետին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը՝ ներկայացնելով իր ու Անի Գևորգյանի դատական գործի մանրամասները:

«Մինչ օրս դատական հայցեր չեն եղել, լրագրողները միշտ հանդուրժել են իրենց հասցեին հնչեցրած վիրավորանքները, զրպարտությունները, որովհետև գլուխ չեն դրել նման գործընթաց սկսելու համար»,- ասաց նա և նշեց, որ լրագրողներին հաճախ են մեղադրում պատվերով նյութեր գրելու համար, իսկ այդ ասուլիսից հետո բառապաշարն ավելի անթույլատրելի էր դարձել, կին լրագրողներին անվանել էին «պոռնիկ», «լիրբ», գրել էին՝ «ոնց կգցեի քեզ քացուս տակ» և նման այլ արտահայտություններ։

«Այսօր պետք է ասեմ, որ երկու գործով՝ Հռիփսիմե Ջեբեջյանն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի ու Խաժակ Թանանյանի, որոնք երկուսն էլ իշխանական աջակիցներ են, մենք հաղթել ենք, արդար դատավճիռ է կայացվել։ Սրանք նաև նախադեպային են»,-ասաց նա ու մանրամասնեց, որ ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի գործով դատավոր Նոնա Գալստյանը մասնակի է բավարարել պահանջը՝ որոշում կայացնելով, որ Դիանա Մարտիրոսյանը պետք է ներողություն խնդրի ու վճարի 70 հզ դրամ պահանջվող 400 հազարի փոխարեն, իսկ Խաժակ Թանանյանի գործով դատավոր Սարգիս Արմենակյանն ամբողջությամբ բավարարել է հայցը. Թանանյանը պետք է ներողություն խնդրի ու վճարի 400 հզ դրամ։

Լրագրողը նշեց, որ դեպքի վերաբերյալ նաև հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, մինչդեռ մեկ տարի անց որևէ ընթացք չի տրվել, սա այն պարագայում. երբ իշխանական լրագրողների հետ տեղի ունացած միջադեպով արագ վարույթ է նախաձեռնվում, մարդ է ձերբակալվում։

Այս որոՓաստաբաններն էլ նշեցին, որ վերոնշյալ որոշումները նախադեպային են և շատկարևոր, քանի որ լրագրողները հաճախ են թիրախավորվում։ Դատարանի որոշումն ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում, իսկ մինչ այդ այն կարող են բողոքարկել։

Հիշեցնենք, որ Դիաննա Մարտիրոսյանը Հռիփսիմե Ջեբեջյանի մասին գրել էր. «Ոնց կգցեի քեզ քացուս տակ, այ լիրբ»։





Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել