Ներքին 2 տարի առաջ - 11:55 12-07-2024

Պատգամավորներն արձակուրդ գնացին

Հուլիսի 12-ին շարունակվել է Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է երեկ և այսօր քննարկված օրինագծերը:

Սպառելով օրակարգը՝ օրենսդիր մարմինն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ աշնանային նստաշրջանը կսկսվի սեպտեմբերի 9-ին։