Մամուլ 2 տարի առաջ - 08:33 12-07-2024

Ինչո՞ւ էր ՊՆ-ում կարելի, ԱԱԾ-ում՝ ոչ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն Արցախի հանձնումը փորձում են գցել Արցախի իշխանությունների եւ մանավանդ ՊԲ-ի գրպանը՝ հայտարարելով, թե չպայքարեցին, բանակը չկռվեց, մեկ ստորագրությամբ Արցախը հանձնեցին, սակայն ամեն քայլով ապացուցում են, որ Արցախի ՊԲ-ն եղել է ՀՀ ՊՆ-ին ենթակա մարմին: Դրա մասին է խոսում անգամ այն, որ, ի տարբերություն ԱԱԾ-ի, որտեղ արցախցիների՝ աշխատանքի անցնելու համար օրենքում հատուկ փոփոխություն արվեց, քանի որ ՀՀ քաղաքացիություն ստանալը, պարզվում է, բավարար չէր նրանց աշխատանքի ընսունելու համար, ՊՆ-ում առանց որեւէ փոփոխության արցախցիներ են ընդունվել աշխատանքի։

Ի դեպ, երբ այդ նախագիծը քննարկվում էր ԱԺ պատկան հանձնաժողովում, ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է, որ ԱԱԾ-ում հնարավոր չէր, որ արցախցիներն աշխատեին, իսկ ՊՆ-ում հնարավոր է, սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արագ փակեց հարցը՝ ասելով, որ դա փակ քննարկման թեմա է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան

Ձեզ գուցե հետաքրքրի