Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:27 11-07-2024

Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Չինաստան

Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները կգործուղվեն Շանհայ՝ մասնակցելու «Երիտասարդության զբաղվածություն եւ Մեկ գոտի եւ ճանապարհ երկրների զարգացում» խորագրով ծրագրի շրջանակներում կազմակերպվող սեմինար դասընթացներին:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:

Հուլիսի 17-30-ը Շանհայ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) կգործուղվեն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Լիլիթ Մինասյանը:

Ամենից շատ դիտված