Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:20 11-07-2024

Ո՞վ է ուտում փողոցային առևտրականներից խլված ապրանքը․ քաղաքապետարանը հերքում է, գազանանոցը՝ հաստատում

Երևանի քաղաքապետարանը տևական ժամանակ է պայքարում է փողոցային առևտրի դեմ, արգելում առևտրակակներին վաճառք իրականացնել մայթերին։ Քաղաքապետարանի աշխատակիցները առգրավում են առևտրականների ապրանքներն, ու ինչպես իրենք են ասում՝ հանձնում տուն-ինտերնատներին և մանկատներին։

Երեկ էլ մի խումբ ոստիկաններ և քաղաքապետարանի աշխատակիցներ առգրավել են Մաշտոցի պողոտայում առևտրով զբաղվող առևտրականների ապրանքները և այս անգամ ասել են, որ մթերքը հանձնելու են գազանանոցին։

Oragir.News-ը կապ է հաստատել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, ով ասաց, որ առևտրականների ապրանքների առգրավումը տեղի է ունենում ավագանու որոշմամբ։

«Ապրանքն առգրավվում է ավագանու որոշմամբ, և տեղափոխվում ի պահ Կենդանաբանակ այգու պահեստ, հետո այդ ապրանքը համարվում է տիրազուրկ և ոչնչացվում»,- ասաց Կոստանյանը։

Հարցին՝ կենդանիներին այդ ապրանքները որպես կեր են տալի՞ս, մամուլի խոսնակը պատասխանեց․ «Ոչ, կենդանիներին չեն տալիս։ Ես չգիտեմ, թե ինչու են փողոցային առևտուր իրականացնողներն այդպիսի բնորոշում տալիս։ Բայց այդ առգրաված ապրանքը գնում է պահեստ, իրավական լուծում ստանում և ոչնչացվում»։

Կոստանյանը նաև նշեց, որ առևտրականները շուկա գնալու և առևտուրն այնտեղ իրականացնելու մտադրություն չունեն․

«Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում մարդկանց շարժը շատ է, և իրենք նախընտրում են առևտուրն իրականացնել հենց այդ հատվածներում՝ փողոցի մեջտեղում»,- եզրափակեց Հայկ Կոստանյանը։

Oragir.News-ը զրուցեց նաև Կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Լուսինե Գրիգորյանի հետ, ով ի տարբերություն Երևանի քաղաքապետարանի՝ ճիշտ հակառակը պատասխանեց, ասելով, որ առևտրականներից առգրավված ապրանքների մի մասը հատկացվում է կենդանիներին։

«Բոլոր կենդանիների սննդակարգը նախապես մշակված է, և բոլոր օրերին նույն քանակով կեր է տրամադրվում կենդանիներին։ Օրինակ՝ գետաձին օրական 30 կգ է ուտում, փիղը 70 կգ։ Եվ առևտրականներից էլ երբ ապրանքն առգրավում են, բերում այստեղ, դրա այն մասն է հատկացվում կենդանիներին, որը մտնում է կենդանիների կերակրացանկի մեջ։ Այնպես որ՝ այդ սնունդը օգնում է»,- հավելեց խոսնակը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան