Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 22:38 10-07-2024

Մոլդովան սկսել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների երկրորդ փուլը

Մոլդովայում մեկնարկել է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովան։

Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Քիշնևում է, որտեղ հանդիպումներ է ունեցել մոլդովացի պաշտոնյաների հետ, ովքեր պատասխանատու են եվրաինտեգրման բանակցային գործընթացի համար։

Մոլդովան սկսեց ԵՄ-ին միանալու շուրջ բանակցությունների երկրորդ փուլը՝ երկկողմանի սքրինինգով, ինչը նախատեսում է օրենսդրության վերլուծական վերանայում և թեկնածու երկրի կողմից ԵՄ հանձնարարականների կատարման գնահատում: Եվրոպական օրենսդրության մեջ «Պետական ​​գնումներին» առնչվող հոդվածն անհրաժեշտ է ցանկացած ժողովրդավարական պետության պատշաճ գործունեության համար, քանի որ այն վերաբերում է պետական ​​միջոցների արդյունավետ օգտագործմանը», - ասել է Գերասիմովան։

Մոլդովայի կառավարության մամուլի ծառայությունն իր հերթին նշել է, որ երկկողմ սքրինինգի առաջին հանդիպմանը մասնակցել է Եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին, ով խոսել է գործընթացի ընթացակարգի մասին։

2022 թվականի հունիսին ԵՄ-ն Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ՝ մի քանի խիստ պայմաններ սահմանելով անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկի համար։ ԵՄ-ն բազմիցս խոստովանել է, որ նման որոշումը հիմնականում խորհրդանշական էր՝ Մոսկվային դեմ Կիևի և Քիշնևի դիմակայությանն աջակցելու համար։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան