Ներքին 2 տարի առաջ - 22:36 09-07-2024

Գյումրիում պետական մեքենաները լվանում են միայն ՔՊ-ական պատգամավորի ամուսնու մոտ

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, Գյումրի քաղաքը սպասարկող «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տարածքում մեքենաների լվացման կետ է բացել։ Մեր աղբյուրի խոսքով՝ տարածքը ապօրինի կերպով է տրվել պատգամավորի ամուսնուն։

«Այս տարածի հողի հատկացման նպատակն է փոխվել, էդ տարածքը արդյունաբերական հող է համարվում, բայց Մարտիրոսյանին տալուց հետո փոխվել է օգտագործման նպատակը։ Պարզից էլ պարզ է, որ քաղաքապետարանը իր հաշիվներն ունի ՔՊ-ականների հետ։ Գյումրիում բոլորը գիտեն, որ Կարեն Սարուխանյանը Պալյան Էմմայի երեխաների կնքահայրն է, բոլորն էլ գիտեն իրենց կանաչ լույսի մասին։ Կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում։ Գյումրիի քաղաքապետարանին, բուժհաստատություններին պատկանող ավտոմեքենաները, մի խոսքով՝ պետական կառույցների մեքենաները հրահանգված է ՔՊ պատգամավորի ամուսնու լվացման կայանում լվանալ: Երթուղայինի վարորդնորին ուղղորդում են, որպեսզի օգտվեն Ալբերտ Մարտիրոսյանի լվացման կետից։ Վարորդների մեջ իհարկե մարդիկ կան, որ պրինցիպիալ չեն օգտվում»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է մեր զրուցակիցը, ում անունը իր իսկ խնդրանքով չենք հրապարակում։

Փորձեցինք կապ հաստատել ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի հետ։

Պալյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, ոչ էլ ֆեյսբուքյան նամակներին։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Էմմա Պալյանը ընտրովի վերաբերմունք է ցույց տալիս մեր լրատվամիջոցին։

Պատճառը պարզ է, քանի որ Oragir.News-ը բազմաթիվ անգամներ անդրադարձել է այս պատգամավորի հովանավորչությամբ պաշտոնների նշանակման դեպքերին։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա