Նիկոլ Փաշինյանն առաջարկել է «Ակադեմիական քաղաքի» նախագծի իրագործման շուրջ համաժողով կազմակերպել
copy image url

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է «Ակադեմիական քաղաքի» նախագծի իրագործման շուրջ համաժողով կազմակերպել

Ներքին 11 ամիս առաջ - 19:45 09-07-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը:

Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

Թոբիաս Քեյլը մանրամասներ է ներկայացրել ակադեմիական կլաստերների, հետազոտական և փորձարարական կենտրոնների, մշակութային և մարզական կառույցների, ինչպես նաև ուսանողների և դասախոսների համար նախատեսված բնակելի թաղամասի ճարտարապետության վերաբերյալ, անդրադարձել կոմունալ ենթակառուցվածքների, ճանապարհային և տրանսպորտային ցանցի հետ կապված լուծումներին: Թոբիաս Քեյլը նշել է, որ «Ակադեմիական քաղաքը» միայն համալսարանական կլաստերը չէ, այլ քաղաք բոլորի համար և հույս հայտնել, որ հայեցակարգային մաստեր պլանն ի ցույց է դնում, որ այդ նպատակն իրագործված է:

Հաջորդիվ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը ներկայացրել է գալիք մեկ տարվա ընթացքում նախագծման տեխնիկական փուլի հետ կապված աշխատանքների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ մեկնարկելու են սխեմատիկ պլանի մշակման աշխատանքները, իրականացվելու է հայեցակարգային մաստեր պլանի համապատասխանեցում ՀՀ օրենսդրությանը, իրականացվելու են նաև սոցիալ-տնտեսական ուսումնասիրության, ճանապարհների ուրվագծման, տրանսպորտային ցանցի և կոմունալ ենթակառուցվածքների, երկրաբանական հետազոտության, բուհերի խոշորացման, միավորման գործընթացի հետ կապված աշխատանքներ:

Վերոնշյալ անելիքների շուրջ ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ժամանակացույցի առանձին կետերի փոխկապակցվածության և աշխատանքների պատշաճ իրականացման հետ կապված հարցերին:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է դիտարկել հաջորդ տարի «Ակադեմիական քաղաքի» նախագծի իրագործման շուրջ համաժողով կազմակերպելու և տարբեր ուղղություններով պանելային քննարկումներ անցկացնելու հնարավորությունը: Ըստ վարչապետի, այն հնարավորություն կտա հրավիրել պոտենցիալ ներդրողների, կազմակերպությունների և քննարկել հնարավոր բոլոր հարցերն ու լուծումները: Թոբիաս Քեյլն իր հերթին առաջարկել է հանրայնացնել «Ակադեմիական քաղաքի» ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արդյունքները, և դրանց շուրջ հանրային քննարկումներ կազմակերպել:

Վարչապետը նաև կարևորել է կառավարության կողմից արդեն իսկ որոշակի աշխատանքների մեկնարկը, օրինակ՝ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցումը՝ որպես կարևոր ազդակ համալսարանների համար:

Ամենից շատ դիտված

23:42 Իրանը առաջիկա ժամերին կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. իրանական բանակ
17:50 Էսօր ամենաքիչը 300 դրամի խաբեցին ինձ. Ռուզաննա Խաչատրյան
12:40 Ինչպե՞ս է պատահել, որ ձեր դստեր շփման շրջանակում գտնվել է մանկապղծության մեջ մեղադրվող անձ. Մուրազին՝ Աննա Հակոբյանին
23:25 Ադրբեջանում հայտարարել են, որ Բաքվի օդանավակայանում ապահովված է բոլոր ուղևորների, այդ թվում՝ ծագումով հայերի անվտանգությունը
16:23 Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք. Ալեն Սիմոնյան
11:12 Նեթանյահուն կոչով դիմել է Իրանի ժողովրդին
23:08 «Խիստ պատիժ». ռազմական օպերացիա՝ Իսրայելի դեմ. Իրանն արձակել է հարյուրավոր հրթիռներ
12:55 7-ամյա Դավիթ Սաղումյանը մաթեմատիկայի օլիմպիադայում զբաղեցրել է 1-ին տեղը
13:22 Ու հիշեք, Հայաստանը դաշնակիցներ չպիտի ունենա․ Վահագն Մխոյան
19:20 Ռուս աղջկա «հարգանքը» Հայաստանի նկատմամբ. «Տիկ-տոկ»-ում նա ծաղրում է ՀՀ անկախությունը

Ձեզ գուցե հետաքրքրի