Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 14:30 09-07-2024

Ամենաթողություն և կտրուկ տատանումներ․ ինչու ՀՀ-ում հեղուկ գազի շուկան չի վերահսկվում

Հեղուկ գազի շուկայում վերջին տարիներին պարբերաբար գնի տատանումներ են նկատվում, որի պատճառները երբեմն անհասկանալի են լինում նաև տնտեսագետների համար։ Վերջին շրջանում Հայաստանի ողջ տարածքում հեղուկ գազի գինը կրկնակի թանկացել է՝ հասնելով 160-180 դրամի, մինչդեռ մայիս հունիս ամիսներին այն կազմում էր 70-80 դրամ։

Հատկանշական է, որ Հայաստանում հեղուկ գազի գների թանկացումն ու իջեցումը տեղի է ունենում միառժամանակ. հեղուկ գազ վաճառող բոլոր ընկերություններն անմիջապես միանման արժեքներ են սահմանում՝ տպավորություն ստեղծելով, որ վերջիններս կառավարվում են մեկ կենտրոնից։ Այս հանգամանքը մի կողմից բազմաթիվ քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացնում, իսկ մյուս կողմից տպավորություն է ստեղծվում, որ հեղուկ գազի շուկայում հակամրցակցային մթնոլորտ է տիրում։

Oragir.News-ը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հետաքրքրվեց՝ Հայաստանում հեղուկ գազի շուկայում պարբերաբար նկատվող տատանումների, տվյալ դեպքում գնի կրկնակի թանկացման վերաբերյալ հետազոտություններ իրականացրե՞լ են, թե՞ ոչ։

Ի պատասխան՝ ՄՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը նշեց, որ հանձնաժողովը հեղուկ գազի շուկայում հետազոտություններ չի իրականացնում, քանի որ այն խիստ մրցակցային է, ամենախոշոր տնտեսվարողի ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս, ուստի շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ:

Սմբատյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Ազգային ժողովում այս թեմային անդրադարձել է նաև ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ով նշել էր, որ Հայաստանում 80-ից ավելի տնտեսվարող սուբյեկտ հեղուկ գազ է ներմուծում և տեսականորեն հնարավոր չի համարում գնի բարձրացման շուրջ 80-ից ավելի տնտեսվարողների պայմանավորվելը։

Այսպիսով՝ Հայաստանի հեղուկ գազի շուկայում որևէ վերահսկողություն, այդ թվում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից չի իրականցվում, որի հետևանքով շուկայում փաստացի ամենաթողություն է տիրում։ Հայաստան հեղուկ գազի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող ընկերություններն օգտվում են այս իրավիճակից՝ կամայականորեն բարձրացնելով, կամ նվազեցնելով հեղուկ գազի գները։

Հեղուկ գազի գների նման վայրիվերումների համար հանրությանը ոչ մի հոդաբաշխ բացատրություն չի ներկայացվում, ինչն էլ ավելի է խորացնում առկա կասկածները, որ տատանումները կապված են ոչ թե տնտեսական իրողությունների, այլ կուլիսային պայմանավորվածությունների հետ։ Այս ամենի հետևանքով գերշահույթ են ստանում հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունները, իսկ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին հերթական անգամ խաբվում է և մնում ձեռնունայն։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան