Ո՞ւր է գնացել բռնի տեղահանվածներին ուղարկված օգնությունը, ո՞վ է նրանց փայը կերել. Տեղի բնակիչն ահազանգում է
copy image url

Ո՞ւր է գնացել բռնի տեղահանվածներին ուղարկված օգնությունը, ո՞վ է նրանց փայը կերել. Տեղի բնակիչն ահազանգում է

Ներքին 10 ամիս առաջ - 13:40 09-07-2024
Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի բնակի Խաչիկ Քյարունցն ահազանգում է՝ Արցախից բռնի տեղահանված բնակիչներին ուղարկված օգնությունը տեղ չի հասնում, այլ կերպ ասած՝ յուրացվում է։

Գյուղացու խոսքով՝ իր ծնողները մի քանի տարի ապրել են Արցախում՝ Քաշաթաղի շրջանի Հակարի գյուղում, գրանցված են եղել այնտեղ։ Պատերազմից հետո բռնի տեղահանվել են, պետության կողմից ստացել են 10 միլիոն դրամի ստացական, տուն են գնել Տեղ գյուղում, սակայն սոցիալական աջակցություն չեն ստանում.

«Երեկ գյուղի մեջ խոսում էին, որ 2020 թվականից մինչև հիմա օգնություն են տալիս Արցախից բռնի տեղահանվածնեին, այդ թվում՝ վերաբնակեցվածներին, ես այդ մասին չգիտեի։ Իմ հայրն ու մայրը ևս գրանցված են եղել Արցախում, բռնի տեղահանվել են։ Ես ուզում եմ հասկանամ՝ այդ օգնությունները՝ բրեկետ, վառելափայտ, կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, սառնարան, կահույք, մանր-մունր այլ բաներ, որ եկել են, ո՞վ է այդ մարդկանց փայը կերել, ո՞ւր է գնացել։ Մինչ օրս ոչ մի օգնություն չեն տրամադրել իմ ծնողներին, անգամ մի լուցկու չոփ էլ չեն տվել։

Գյուղում լիքը մարդիկ կան, որ Տեղ գյուղից են, բայց գրանցված են եղել Արցախում, բռնի տեղահանումից հետո նույն սերտեֆիկատները ստացել են, բայց իրենց օգնություն են տալիս, իսկ իմ ծնողներին՝ ոչ։ Գուցե այդ փայտը տարել, իրենց թոնրատանն են վառել, այդ կահույքը իրենց խանութում են վաճառել, չգիտեմ, ուղղակի անհանգստացած եմ, ուզում եմ պարզաբանում ստանամ, թե այդ ամենը ո՞ւր է գնացել։ Իմ ծնողներն այնտեղ ապրել են, տուն էին առել, այդ ամենը տվել են թուրքին, հետ եկել»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ դիմե՞լ եք Տեղի համայնքապետարան, որպեսզի պարզեք, թե ինչո՞ւ Ձեր ծնողներին որպես բռնի տեղահանված օգնություն չեն տրամադրում, բնակիչն այսպես պատասխանեց.

«Ո՞ւմ դիմեմ, ես թիկունքն եմ պահում, որ թալանի չենթարկվի։ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը սաղ ազգուտակին բերել, ղեկավար է դրել։ Իրենց ձեռքի գործը կլինի, ամբողջ Սյունիքի մարզում իրենք են։ Նախկիններից էին խոսում, ի՞նչ նախկին, այն ժամանակ մի հոգի էր, հիմա 10 հոգի է։ Ես էլ ումի՞ց գնամ բան պահանջեմ։ Ես իմ հասանալիքն եմ ուզում, սովորական բնակչի հասանելիքը, որ բաժանվի, ոչ թե թալանի ենթարկվի։ Նախկինում նման կոռուպցիա չի եղել, գյուղում ինչքան մեծ շենք կա, իրենցն է՝ Տեղի համայքնապետինը, իր եղբորը, քեռիներինը։ Թող թողնեն մարդիկ ապրեն, որ չքոչեն, ինչի՞ են ստիպում, որ մարդիկ հեռանան։ Մի փողոցի վրա 17 տուն կա, որից 2-ը արդեն դուռը փակել, գնացել են, 5 հոգին էլ պատրաստվում են, որ գնան...»։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել Տեղ խոշորացված համայնքի գրասենյակ, սակայն հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին