Ներքին 2 տարի առաջ - 12:45 09-07-2024

Զբաղվածության ապահովման նոր ծրագիր՝ ռազմական գործողություններին մասնակցած ու զորացրված անձանց համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկում է զբաղվածության ապահովման նոր ծրագիր, որը հնարավորություն կտա Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին ձեռք բերել մասնագիտական հմտություններ, աշխատանքային փորձառություն և աշխատանք։

Ծրագրի շրջանակում գործատուին հնարավորություն է տրվում անձամբ ընտրել, թե իրեն դիմած քաղաքացին որ բաղադրիչի անհրաժեշտությունն ունի։

Ըստ այդմ՝ ծրագիրն ունի 3 բաղադրիչ.

մինչև 5 ամիս տևողությամբ շահառուի մասնագիտական ուսուցում (այս դեպքում պետության կողմից փոխհատուցվում է շահառուի ուսման վարձը՝ ամսական 50,000 դրամի չափով, տրամադրվում է կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ի չափով (37,500 դրամ), ինչպես նաև մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով տրամադրվում է հարկերի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով).
գործատուի մոտ եռամսյա աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպում (այս դեպքում առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում գործատուի և շահառուի միջև, որից հետո պետության կողմից գործատուին փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ամսական կտրվածքով, ինչպես նաև շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային և սոցիալական վճարները՝ առաջին 3 ամսում ամսական առավելագույնը 25,000 դրամի չափով, հաջորդ 9 ամիսներին՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով).
գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում՝ 300,000 դրամի չափով՝ շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու պարագայում։
Ծրագրից օգտվելու համար քաղաքացիները նախ պետք է հաշվառվեն՝ դիմելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը