Ներքին 2 տարի առաջ - 11:53 09-07-2024

ՄԻՊ-ի խորհրդականը մասնակցել է Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված երկօրյա դասընթացին

Հուլիսի 1-2-ը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպվել էր «Անդրադառնալով ատելության խոսքին և ատելության հիմքով կատարված հանցագործությանը. իրավահավասարության մարմինների դերը բռնության և խտրականության շրջափուլին դիմակայելու հարցում» խորագրով երկօրյա դասընթաց, որին մասնակցել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան։

Երկօրյա դասընթացի շրջանակում դասընթացավարները ներկայացրել են ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ վերջին շրջանի զարգացումներն ու մոտեցումները, կազմակերպել են խմբային աշխատանքներ, որոնց ընթացքում մասնակիցները հանդես են եկել ելույթներով, փոխանակվել ատելության խոսքի դեմ պայքարի փորձով՝ ոլորտի կատարելագործմանն ուղղված աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությունը կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակներում:

Դասընթացը կազմակերպվել է «Հավասարության խթանում և խտրականության բացառում. դեպի ավելի ճկուն և ներառական հասարակություններ» և «Հավասարության խթանում և ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքար Արևմտյան Բալկաններում» ծրագրերի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք