Ներքին 1 տարի առաջ - 19:11 08-07-2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 8-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսը։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, մասնավորապես՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, քաղաքացիական և սոցիալ-տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնք ամփոփվել են արտահերթ զեկույցում և ներկայացվել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերներին։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է փաստահավաք աշխատանքներում, աշխատակազմի հետ այցելել է Կոռնիձոր, Գորիս և Վայք, առանձնազրույցներ ունեցել բռնի տեղահանված անձանց հետ, աշխատել են նույնիսկ գիշերային ժամերին։

Քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը, ընդծվել՝ բոլոր գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը։

Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորել է բոլոր գործընթացներում թիրախային խմբերի մասնակցության ապահովումը։ Այս տեսանկյունից հատուկ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի անդամ երեխաների` Ժնև և Բրատիսլավա այցերին, որտեղ վերջիններս բարձրաձայնել են իրենց իրավունքներին առնչվող մի շարք հարցեր և ներկայացրել դրանց վերաբերյալ իրենց դիտարկումները։

Զրուցակիցները քննարկել են ներկայումս մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև հավաքների ազատության իրավունքի իրացման երաշխիքների կարևորությանը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ձևավորման տեսանկյունից։

Հանդիպման վերջում պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան