Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:15 07-07-2024

Մարտունիում եղանակային պայմանները խանգարել են Վարդավառին

Այսօր`հուլիսի 7-ին, նշվեց հայերի կողմից շատ սիրված տոներից մեկը`Վարդավառը։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չէին, ուստի Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի որոշ գյուղերում այն շատ մեծ շուքով չնշվեց։

Սակայն մարդկային համառությունը հաղթեց եղանակային անբարենպաստությանը.Ներքին Գետաշեն գյուղում և Մարտունի քաղաքում վարդավառյան «իրարանցում էր»։

Թե՛ մեծերը, թե՛ փոքրերը անխնա ջրում էին միմյանց։ Տոնը հատկապես ժպիտներ է պարգևում երեխաներին և հնարավորություն տալիս կտրվելու համացանցային կյանքից։