Արտաքին 2 տարի առաջ - 15:46 07-07-2024

ԵՄ-ն դժգոհ է Օրբանի՝ օկուպացված Շուշիում ԹՊԿ գագաթնաժողովին մասնակցությունից

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որի երկիրը ներկայումս նախագահում է ԵՄ-ում, դժգոհության նոր ալիք է առաջացրել Բրյուսելում՝ օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին իր չհամաձայնեցված մասնակցությամբ, գրում է dw.com-ը: Փոխանցում է Tert.am-ը։

Աղբյուրը նշում է, որ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նշվել է, որ Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին տեղի է ունեցել բացառապես Հունգարիայի և այս կազմակերպության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Բորելի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հունգարիան ԵՄ-ից մանդատ չի ստացել Թյուրքական պետությունների կազմակերպության հետ հարաբերությունները խթանելու համար։

«Վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպական խորհրդից մանդատ չի ստացել ներկայացնելու այն Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում», - գրել է Բորելը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ

Ձեզ գուցե հետաքրքրի