Ներքին 2 տարի առաջ - 13:47 07-07-2024

Առաջատար գիտաշխատողները Իտալիայում ներկայացրել են Հայկական աստղագիտական ընկերության աշխատանքները

Հուլիսի 1-5-ը Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվեց Եվրոպական աստղագիտական ընկերության տարեկան համագումարը (ԵԱԸ, նախկինում՝ EWASS)։ Յուրաքանչյուր տարի այն կազմակերպվում է եվրոպական երկրներից որևէ մեկում՝ համատեղելով այն տվյալ երկրի աստղագիտական ընկերության տարեկան համաժողովի հետ։ Այս տարի համագումարի ծրագիրը ներառում էր 15 գիտաժողով, 41 հատուկ նստաշրջան և 8 լանչ-նիստ։ Հայտնում են Գիտությունների ազգային ակադեմիայից։

Համագումարը միավորում է տարբեր երկրների աստղադիտարանների, աստղագիտական ինստիտուտների և համալսարանների, ինչպես նաև աստղագիտության հանրայնացման ոլորտի մասնագետներին։

Մասնակիցների թվում էին նաև Բյուրականի աստղադիտարանի 8 աշխատակիցներ՝ ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, առաջատար գիտաշխատող Ելենա Նիկողոսյանը, գիտաշխատողներ Հայկ Աբրահամյանը, Գոռ Միքայելյանը, կրտսեր գիտաշխատող Անահիտ Սամսոնյանը, կրտսեր գիտաշխատող Անդրանիկ Սուքիասյանը, ԲԱ հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը և ԲԱ մամուլի քարտուղար Մելինե Ասրյանը։

Արեգ Միքայելյանը, Անահիտ Սամսոնյանը և Գայանե Բալեյանը հանդես եկան զեկուցումներով, իսկ մյուսները՝ գիտապաստառներով։ Արեգ Միքայելյանը նաև մասնակցեց ԵԱԸ խորհրդի նիստին, որտեղ ներկայացրեց Հայկական աստղագիտական ընկերության վերջին տարվա գործունեությունը։

Նշենք, որ Եվրոպական աստղագիտական ընկերությունը (ԵԱԸ/EAS) հիմնադրվել է 1990թ-ին և ներկայումս միավորում է 32 ազգային աստղագիտական ընկերություն, այդ թվում Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ/ArAS)։ ՀԱԸ-ն կազմակերպել է ԵԱԸ համագումարը 2007 թվականին Երևանում։

Հաջորդ տարի ԵԱԸ համագումարը տեղի կունենա Իռլանդիայի Կորկ քաղաքում հունիսի 23-27:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»