Ներքին 2 տարի առաջ - 21:09 06-07-2024

Ավշար գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել է կրակոց. shamshyan.com

Հունիսի 25-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում և Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավշար գյուղի բնակիչներ՝ 18-ամյա Կարեն Խ․-ն և 27-ամյա Լյուդվիկ Մ․-ն վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Լյուդվիկ Մ․-ն հնարավոր է որսորդական հրացանից կրակած լինի Կարեն Խ․-ի ոտքին, ինչպես նաև վիճաբանությանը մասնակցել է 3-ից 4 հոգի:

Ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել Կարեն Խ․-ն, ով հայտնել է, որ հունիսի 24-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Ավշար գյուղի համայնքապետարանի մոտ նկատել է մի խումբ անձանց, ովքեր վիճաբանել են միմյանց հետ, մոտեցել է նշված անձանց, որտեղ ճանաչել է միայն համագյուղացի՝ Լյուդվիգ Մ․-ին և այդ պահին հնչել է կրակոցի ձայն, որից հետո նշված անձինք հեռացել են, ինքը նույնպես հեռացել է, սակայն նկատել է, որ աջ ոտքը արյունոտված է:

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Լյուդվիգ Մ․-ին հայտնաբերելու և նշված անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»