Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:00 06-07-2024

Ժողովուրդը թող հասկանա, որ Փաշինյանը ոչ մի լավ բան չի արել. հարցում

Վերջին շրջանում անցկացված հանրային կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում մնալ շատ ցածր մակարդակում։

Սակայն հանրության մի մասը շարունակում է վստահել նրան։ Փաշինյանի հանդեպ վստահություն հայտնողների մկ մասը, սակայն, չեն նշում ազգային կամ սոցիալական ձեռքբերումներ, որոնց համար կարելի էր նրան սատարել։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել՝ «Ինչ լավ բան է արել Նիկոլ Փաշինյանը»։

Հարցվածների մի մասը ոչ մի բան չկարողացան նշել։ «Ոչ մի լավ բան չեմ սպասում նրանից»,- ասաց մի քաղաքացի։ «Ուզում եք բերանս բացել տա՞ք։ Ի՞նչ է արել։ Թող ժողովուրդը հասկանա, որ ոչինչ չի արել»,- վրդովված ասաց մեկ այլ քաղաքացի։ «Միայն կործանում, միայն ավերակներ։ Ոչ մի լավ բան, բացարձակապես»,- ասաց մեկ ուրիշը։ Հնչեցին նաև դրական կարծիքներ։ «Շատ լավ բաներ է արել։ Օրինակ՝ այդքան դպրոցներ, մանկապարտեզներ, ասֆալտապատում։ Մարդիկ ազատ իրավունք ունեն խոսելու»,- լավատեսորեն ասած մի կին։ «Կոռուպցիայի դեմ պայքարում է։ ճիշտ է՝ ամբողջությամբ չի ստացվում, բայց փորձում է պայքարել, վերացնել»,- նկատեց մեկ ուրիշը։ «Բոլոր լավ բաներն ինքն է արել»,- կարճ պատասխանեց անցորդներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»