Արտաքին 2 տարի առաջ - 18:06 05-07-2024

Ֆրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման մասին

Ֆրանսիական ոստիկանությունը 51 հարձակում է գրանցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։

«Այս քարոզարշավը կարճ էր՝ ընդամենը երեք շաբաթ, բայց մենք արդեն գրանցել ենք հարձակման 51 դեպք՝ թեկնածուների նկատմամբ, նրանց պատգամավորների կամ կուսակցական ակտիվիստների նկատմամբ, իսկ դա ֆիզիկական ագրեսիա է, որը հաճախ հանգեցնում է շատ լուրջ հետևանքների։ Մարդիկ հայտնվում են հիվանդանոցներում»,- ասել է նախարարը։

Դարմանենը հավելել է, որ հարձակումների թիրախ են դարձել ինչպես աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության անդամները, այնպես էլ ձախակողմյան քաղաքական գործիչները: Նրա խոսքով՝ ավելի քան 30 ձերբակալություն է իրականացվել։ Նախարարը հույս է հայտնել, որ պատիժը կլինի ամենախիստը։

Մասնավորապես, մի ​​քանի հոգի հարձակվել են Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պրիսկա Թեվենոյի և նախագահական «Վերածնունդ» կուսակցության ակտիվիստների վրա, երբ նրանք երկրում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից առաջ պաստառներ էին փակցնում Օ դը Սեն դեպարտամենտում։

Նաև հունիսի վերջին հարձակում էր իրականացվել աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության պատգամավորության թեկնածու 68-ամյա Էրվե Բրեյի նկատմամբ, ով հոսպիտալացվել էր։

Ֆրանսիայի ՆԳՆ պաշտոնական տվյալների համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում «Ազգային հանրահավաք» կուսակցությունը Հանրապետական ​​կուսակցությունից իր դաշնակիցների հետ միասին հավաքել է քվեների 33,15 տոկոսը։ Ձախ Նոր Ժողովրդական Ճակատ կոալիցիան ստացել է 27,99%, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան երրորդն է՝ 20,04%: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 7-ին։

Ամենից շատ դիտված

19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել