Ներքին 2 տարի առաջ - 11:24 05-07-2024

Երևանում ծեծել են քաղաքացուն, սափրել գլուխը, ստիպել, որ խոզանակով մաքրի զուգարանը, ապա՝ նույն խոզանակով՝ ատամները. shamshyan.com

Հունիսի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում, ինչի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հունիսի 28-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հունիսի 28-ին հսկող դատախազի կողմից քրեական հետապնդում է հարուցվել այդ արարքը կատարած Արա Մ․-ի և Մուշեղ Գ․-ի նկատմամբ, իսկ հունիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունիսի 24-ին Մուշեղ Գ․-ն և Արա Մ․-ն Երևան քաղաքի Նոր Արեշի փողոցի բնակարաններից մեկում Ռուբեն Հ․-ին ապօրինի ազատությունից զրկելուց և ֆիզիկական ցավ պատճառելուց բացի նույն ժամանակահատվածում սափրել են Ռուբեն Հ․-ի գլուխը, ստիպել են, որ մերկանա և ատամի խոզանակով մաքրի զուգարանը, միաժամանակ նրան կրկին ծեծի ենթարկել, որից հետո ստիպել են զուգարանը մաքրած խոզանակը քսի իր ատամներին։ Այդ կերպ Ռուբեն Հ․-ին պատճառելով նաև ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։ Ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ, ոստիկանները կարճ ժամանակում պարզում են դեպքի վայրը և համագործակցեկով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քնիչների, քննչական բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռուստամ Մախմուդյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ հայտնաբերում են Մուշեղ Գ․-ին և Արա Մ․-ին և բերման ենթարկում ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նրանց ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Քննիչը նրանց 2 ամսով կալանավորելու համար միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը դատարանը բավարարել է:

Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են նաև այդ ամենը հաստատող տեսանյութը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու