Իշխանության նպատակը պետականությունը առևտրի առարկայի վերածելն է. Տիգրան Աբրահամյան
copy image url

Իշխանության նպատակը պետականությունը առևտրի առարկայի վերածելն է. Տիգրան Աբրահամյան

Միտք Ներքին 9 ամիս առաջ - 10:33 05-07-2024
Որքան իշխանությունն ավելի շատ է օգտագործում «ինքնիշխան», «լեգիտիմ» բառերն, այնքան երկիրն ավելի շատ է հեռանում այս հասկացություններից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ոչ թե հեռանում է, այլ հայաստանյան տխրահռչակ կառավարիչն իր գործունեությամբ և հայտարարարություններով հեռացնում է:

6 տարի քանդում, փշրում, ոչնչացնում են պետության հիմնասյունները, բայց դիմադրության օջախները` ինքնության, հավատքի, արժեհամակարգի, ինստիտուցիոնալ, մարդկային գործոնի առումով չեն մարում:

Սրանց նպատակը` հայրենիքը տարածքի, մարդուն` նյութապաշտի, իսկ պետականությունը` առևտրի առարկայի վերածելն է», - գրել է նա: