Ներքին 2 տարի առաջ - 07:54 05-07-2024

Լացելու է, որ պետը չի կարողանում բացատրել իր ունեցվածքի ծագումնաբանությունը․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ոստիկանության ատեստացիայի շրջանակներում այսօր հարցազրույց էին անցնում բաժնի պետ կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող 11 ոստիկաններ:
Հարցազրույցի մասնակիցների շարքում կային շատ պարկեշտ ու լավ ոստիկաններ, և անչափ ուրախ եմ, որ համակարգում կան նման ծառայողներ (կար ոստիկան, որն իր ոլորտում միջազգային կարգի մասնագետ է):

Բայց կային նաև խնդրահարույց կադրեր, օրինակ՝ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության կոռուպցիայի կանխարգելման բաժնի պետը, որը չկարողացավ բացատրել, թե որտեղից իրեն շուրջ 90 հազար ԱՄՆ դոլար և որը գաղափար չուներ, թե ինչ է ապօրինի հարստացումը և թե որտեղ են թվարկված կոռուպցիոն հանցագործությունները:

Եվ դրանով հանդերձ, հանձնաժողովի՝ ոստիկան հանդիսացող անդամների քվեարկության շնորհիվ ատեստավորվում է և սկսում ստանալ կրկնակի բարձր աշխատավարձ:

Լացելու է, որ Կոռուպցիայի դեմ պայքարող երկրում իրավապահ մարմնում կոռուպցիայի կանխարգելման բաժնի պետը չի կարողանում բացատրել իր ունեցվածքի ծագումնաբանությունը և գաղափար չունի ոլորտի քրեաիրավական կարգավորումներից։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»