Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:59 04-07-2024

Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը

Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը․ գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գիտնականներ, արվեստագետներ, գրադարանի բարեկամներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է գրադարանի 105-ամյակի առիթով և գնահատանքի խոսքեր հնչեցրել։

«Անցնելով երկար ճանապարհ և ապրելով տարբեր ժամանակահատվածներ՝ Հայաստանի ազգային գրադարանը կարողացել է պահպանել իր դերն ու գործառույթը։ Այսօր շատ են խոսակցություններն այն մասին, որ տեխնոլոգիական զարգացումը գիրքը և ընթերցանությունը դարձնում է անցյալի մնացուկ։ Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրականությունն այլ է։ Տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց՝ աճում է սերը առ ընթերցանություն, ակտիվանում է գրքի հանդեպ հետաքրքրությունը։ Նորանկախ Հայաստանի Հանարապետության ամենասիրելի և ժողովրդականություն վայելող տոներից մեկը Գիրք նվիրելու օրն է։

Այն դարձել է հանրային վարքագիծ՝ ևս մեկ անգամ ցույց տալով, թե ինչ կարևոր է գիրքը մեր կյանքում և թե ինչքան ներուժ ունենք, որ դեռևս կարող ենք բացահայտել։ Թվային աշխարհը վերափոխում է մեր մոտեցումները, բայց ավելի քան ակնհայտ է՝ գրքերը շարունակելու են լինել մեր կյանքի անբաժան ուղեկիցը և էլ ավելի մեծ նշանակություն են ստանալու։ Ի վերջո, արհեստական բանականությունը նույնպես օգտագործում է գրադարանն ու տարբեր շտեմարաններ՝ գտնելու փնտրվող պատասխանները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ պետության միակ պարտավորությունն ու հանձնառությունն է լինելու շարունակել գրադարանի զարգացման ճանապարհը, արձագանքել մարտահրավերներին, գտնել թվային դարում գրադարանի ճիշտ դիրքավորման, հանրային կյանքում նպատակային ներկայության ձևը։
«Վստահ եմ, ունենալով սրտացավ և նվիրված աշխատակիցներ՝ մենք գտնելու ենք գրադարանի զարգացման նոր ճանապարհը։ Սկսած ամենատարրական պայմաններից՝ բոլոր աշխատանքները մեր ամենօրյա անելիքներն են, որոնք պետք է իրականացվեն համախումբ ջանքերով>,- եզրափակել է նախարարը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ևս ողջունել է ներկաներին և ներկայացրել գրադարանի հիմնադրման պատմությունը, գործունեությունը, ձեռքբերումներն ու մարտահրավերները։

«Անցյալով հպարտանալով՝ մենք ապագային նայում ենք ոգեշնչված։ Թվային դարաշրջանում գրադարանների դերը փոխակերպվել է, և Ազգային գրադարանը եռանդով և նորարարությամբ է ընդունել այս վերափոխումը։ Հավատարիմ մնալով գրադարանի առաքելությանը՝ այն դառնում է հետազոտությունների և կրթության կենտրոն՝ խթանելով համագործակցությունը և գիտելիքի փոխանակումը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում»,- ասել է գրադարանի տնօրենը։

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով են պարգևատրվել Հայաստանի ազգային գրադարանի առաջընթացի գործում ակնառու ավանդ ունեցող աշխատակիցները՝ Ալիսա Ադամյանը, Քրիստինե Մաթևոսյանը, Բալասան Հարությունյանը, Արմինե Միրզախանյանը։ Պարգևները հանձնել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը շնորհակալագրեր և 105-ամյակի կրծքանշաններ է հանձնել գործընկեր կազմակերպություններին, որոնք աջակցել են Ազգային գրադարանին տարբեր նախաձեռնություններում և ծրագրերում։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի ազգային գրադարանի պատմությանը նվիրված ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությունը։ Ցուցասրահում ներկայացված են գրադարանի հիմնադրման վերաբերյալ արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, գրքեր, Հովհաննես Նաղաշյանի դրվագազարդ կահույքի նմուշներ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար