Արտաքին 2 տարի առաջ - 20:00 04-07-2024

Թյուրքախոս Փեզեշքիանը շարունակում է մնալ Իրանի նախագահական ընտրապայքարի առաջատարը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իրանի Իսլամական Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ բարեփոխիչների թեկնածու, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը շարունակում է մնալ ընտրապայքարի առաջատարը։ Իրանական պետական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին փաստում են իրանական «Շենախտ» վերլուծական կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները։

Հաղորդվում է, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլին միանշանակ մասնակցելու է իրանցիների 42%-ը։

Նրանց 52%-ը նշել է, որ պատրաստ է քվեարկել բարեփոխիչների թեկնածու Փեզեշքիանի, իսկ պահպանողական Սայիդ Ջալիլիի օգտին՝ 48%-ը։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի 15%-ը դեռ թեկնածուներից ոչ մեկին նախապատվություն չի տվել, իսկ 17%-ը կասկածում է, որ առհասարակ կմասնակցի առաջիկա քվեարկությանը։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Իրանում կայացել է արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլը։

Ընտրություններում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին, ուստի Իրանի նախագահի ընտրությունը տեղափոխվեց 2-րդ փուլ, որը կկայանա հուլիսի 5-ին։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել