Ներքին 2 տարի առաջ - 19:07 04-07-2024

Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում անցկացվող համաժողովի ընթացքում

ՀՀ կառավարության անունից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում, որին մասնակցում են տարբեր երկրների նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև եվրոպական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի շրջանակում քննարկվել են սոցիալական իրավունքներին, այդ թվում՝ անհավասարության աճին, աշխատանքի ապագային, թվայնացմանը, արհեստական բանականությանը և կլիմայի փոփոխության ազդեցություններին առնչվող մի շարք հարցեր:

Նախարար Մկրտչյանն իր ելույթում նշել է, որ համաժողովը կարևոր հարթակ է՝ ոլորտային ձեռքբերումները գնահատելու, ինչպես նաև սոցիալական արդարության ապահովման ուղղությամբ մարտահրավերներին դիմակայելու գործում․

«Սա ևս մեկ հնարավորություն է խթանելու և արտահայտելու մեր նվիրվածությունը համընդհանուր արժեքների և սկզբունքների նկատմամբ, և այս համատեքստում ուզում եմ նշել, որ ՀՀ կառավարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել Եվրոպական սոցիալական խարտիայով և այլ միջազգային պայմանագրերով երաշխավորված սոցիալական իրավունքների լիարժեք պաշտպանության ու իրականացման ուղղությամբ»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում տարվող աշխատանքներին՝ նախարարը մանրամասնել է աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև գենդերային հավասարության ապահովման ոլորտներում իրականացվող ծրագրերը։ Նարեկ Մկրտչյանը, մասնավորապես՝ խոսել է Աշխատանքային օրենսգրքում իրականացված փոփոխությունների, զբաղվածության աճի ապահովման, սոցիալական գործընկերության ու կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների և այլնի մասին։ Նախարարը նաև նշել է, որ Եվրոպայի խորհրդի հետ սերտ գործընկերությամբ մշակված գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թթ․ռազմավարական ծրագիրը ներկայումս վերջնականացման փուլում է, որի հիմքում կանանց խոցելիության վերացմանը, հավասար հնարավորությունների և իրավունքների երաշխավորմանը, սոցիալական և տնտեսական հզորացման ապահովմանը, ինչպես նաև քաղաքացիների կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն են։

Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված սոցիալական աջակցության տրամադրման գործընթացին՝ նշելով, որ տեղահանված անձանց ավելի քան 95%-ն այժմ օգտվում է սոցիալական պաշտպանության տարբեր ծառայություններից։ Այս համատեքստում նախարարը մանրամասներ է ներկայացրել վերջիններիս ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մասին՝ նշելով, որ տեղահանված անձանց իրավունքների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի համակարգով միջազգային պաշտպանության ապահովումը շարունակում է լինել կարևորագույն հարցերից։

Ամփոփելով ելույթը՝ Նարեկ Մկրտչյանը հույս է հայտնել, որ ջանքերի մեկտեղման և ամուր հանձնառության շնորհիվ հնարավոր կլինի լիարժեք ապահովել Եվրոպական սոցիալական խարտիայի կողմից երաշխավորված սոցիալական արդարությունը և սոցիալական համախմբվածությունը, ինչպես նաև սոցիալական իրավունքների լիարժեք պաշտպանությունը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին

Ձեզ գուցե հետաքրքրի