Ներքին 2 տարի առաջ - 14:22 04-07-2024

Արցախը Զարեհ Սինանյանի համար պատմական հայրենիք է

Այո, երբ սփյուռքում միջոցառում է կազմակերպվում, տեղի թեմի առաջնորդները, հոգևորականները հրավիրվում են, լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Միշտ էլ դա այդպես է լինում»,-նշեց նա։

Սինանյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Սփյուռքում քիչ հայեր են մնացել, որ աջակցում են գործող իշխանություններին․ «Ես ձեր այդ որակումն արհամարհելու եմ որպես իրականությանը չհամապատասխանող բան։ Ձեր որակավորումն ինձ համար զրոյական նշանակություն ունի։

Այդպես չէ։ Միշտ էլ Սփյուռքում եղել է դժգոհություն՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ։ Դա շարունակվում է նաև հիմա։ Դուք ուզում եք սենսացիոն բաներ լսեք։ Մարդիկ դժգոհում են, քանի որ մենք պարտվել ենք պատերազմում, որին պետք է պատրաստվեինք 30 տարի։ Մենք այս պահին կորցրել ենք վերահսկողությունն Արցախի նկատմամբ, մեր հայրենակիցներն այսօր զրկվել են իրենց պատմական հայրենիքից։ Մեր՝ մի քանի հազար տարվա պատմությունն այս պահին ընդհատվել է Արցախում»։

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, Դուք ասում եք պատմական հայրենիք է, նա արձագանքեց.

«Դա այդ մարդկանց պատմական հայրենիքն է: Մուշը, օրինակ, իմ պապիկի ծննդավայրն է, պատմական հայրենիք է ինձ համար, բայց ՀՀ սահմանում չի գտնվում: Ես ձեզ Մուշի օրինակն եմ բերում, որ Արցախը հասկանաք»:

Հարցին՝ Արցախն ո՞վ հանձնեց՝ Ռուսաստա՞նը, նախկիննե՞րը, թե Արցախի իշխանությունը, Սինանյանը նշեց, թե մենք ազգովի չպատրաստվեցինք Արցախը պաշտպանելու համար:

«94 թվականից հետո ունեինք բացառիկ հնարավորություն մեր այդ ձեռքբերումը պաշտպանելու, չարվեց, դրա հետ մեկտեղ չկարողացանք ստեղծել այն դիվանագիտական համակարգը, հարաբերությունների ամբողջ կոմպլեքսը, որ մեզ հնարավորություն կտար ապահովել որոշ երկրների աջակցությունն այդ հարցում»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ մենք ասելով ում նկատի ունեք, նա ասաց՝ հայ ազգը:

Դիտրակմանը՝ ձեր իշխանությունն է Արցախը համարել Ադրբեջանի մաս, նա արձագանքեց.

«Համարե՞լ, անցանք կենացների, մնում է մի հատ կենաց ասեք»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան