Արտաքին 2 տարի առաջ - 21:45 03-07-2024

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի շտաբները հրթիռակոծելու մասին

Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներով Իսրայելի երկու շտաբների հարվածելու մասին հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է РИА-Новости-ն:

Նշվում է, որ «Իսլամական դիմադրություն» շարժման (Հեզբոլլահ) մարտիկները հուլիսի 3-ին «Կատյուշա» համակարգով 100 հրթիռ են արձակել Նաֆահի զորանոցներում գտնվող «Հոլան»-ի 210-րդ դիվիզիայի հրամանատարության շտաբի և Քալիա զորանոցներում դիրքավորված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության շտաբների ուղղությամբ»:

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հունիսի 18-ին հայտարարել էր Լիբանանում հարձակման մարտական ​​գործողությունների ծրագրի հաստատման մասին: Դրանից հետո երկրի ԱԳ նախարար Իսրայել Կացը սպառնացել էր լայնածավալ պատերազմի հրահրման դեպքում ոչնչացնել «Հեզբոլլահ»-ը և լուրջ վնաս հասցնել Լիբանանին: Նա ընդգծել էր, որ Իսրայելը մոտ է այնպիսի որոշման կայացմանը, որը կփոխի կանոնները հյուսիսային ռազմաճակատում:

Իր հերթին, «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան հունիսի 19-ին հայտարարել էր, որ առճակատման հետագա սրման դեպքում շարժումը կարող է ներխուժել Իսրայելի հյուսիս:

Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողություններից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի մարտիկները ամեն օր փոխհրաձգություն են հրահրում սահմանի տարբեր հատվածներում։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ իսրայելցիների հրետակոծությունների պատճառով շուրջ 100 հազար մարդ ստիպված է եղել հեռանալ Լիբանանի հարավից։ Իսրայելական կողմը հայտնել է երկրի հյուսիսից մոտ 80 հազար բնակիչների հեռանալու մասին:

Ամենից շատ դիտված

19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել