Ներքին 2 տարի առաջ - 20:47 03-07-2024

Քաղշինկոմիտեն ՄԱԿ-ի պատվիրակությանը ներկայացրել է ոլորտի առաջիկա նպատակները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) պատվիրակությանը՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորությամբ։

Քննարկվել են ընթացիկ համատեղ նախաձեռնությունները և առաջիկայում քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները։

Կողմերն արդյունավետ են համարել վերջին տարիների գործակցությունը՝ առանձնացնելով շենքերի էներգախնայողությանն ուղղված ծրագրերը, էներգաարդյունավետության վերաբերյալ նորմերի մշակումը և օրենսդրական դաշտի բարելավումը։ Նաթիա Նացվլիշվիլին տեղեկացրել է ՄԱԶԾ առաջիկա հանձնառությունների մասին՝ նպաստելու ոլորտի քաղաքականությունը մշակողների կարողություների զարգացմանը, Հայաստանում էներգաարդյունավետության մշակույթի ներդրմանը, որի շրջանակում դիտարկում են նաև գոյություն ունեցող շենքերի, շինությունների էներգաարդյունավետության միջոցառումների համաֆինասնավորման հնարավորությունը։

Եղիազար Վարդանյանը, ներկայացնելով Քաղաքաշինության կոմիտեի առաջիկա նպատակները, նախանշել է հնարավոր համագործակցության լայն օրակարգ։ Մասնավորապես՝ նա կարևորել է ՄԱԶԾ աջակցությունն ամերիկյան և եվրոպական նորմերի տեղայնացման առաջիկա ծրագրերի, ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման, քաղաքաշինական թվային կադաստրի ձևավորման, բնակարանային ֆոնդի «Ռենովացիայի մասին» օրենքի մշակման շրջանակում, ինչպես նաև բնակֆոնդի վերաբերյալ տեղեկատվական համակարգի, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» նոր օրենքի մշակման, շենքերի կառավարիչների, մարզպետարանների և համայնքապետարանների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի արդյունավետ իրականացման գործում։

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ բաց են քննարկելու ներկայացված ուղղություններով միջազգային փորձագետների ներգրավման, GIS տվյալների տրամադրման և աջակցության այլ հնարավորությունները։ Որպես համագործակցության կարևոր ուղղություն՝ նախանշվել է նաև կոմիտեի համակարգմամբ իրականացվող շինարարական ծրագրերի շրջանակում գոյություն ունեցող շինությունների վերակառուցման դեպքում էներգաարդյունավետության միջոցառումների համաֆինանսավորումը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի