Ներքին 2 տարի առաջ - 20:27 03-07-2024

Ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով Հայաստանում է Վրաստանի պատվիրակությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հուլիսի 3-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաև տեղական և միջազգային ցուցահանդեսներին ոլորտային ընկերությունների փոխադարձ մասնակցությանը։

Ներկայացուցչական պատվիրակության կազմում են Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Ալեքսանդրե Ցուլաձեն, Վրաստանի «Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության» նախագահ Ավթանդիլ Կասրաձեն, «Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության» նախագահի տեղակալ Թոռնիկե Ջոբավան։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանատան դեսպանորդ Իրակլի Կվանչախաձեն։

Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակները, առաջիկա ծրագրերը, ոլորտի առաջընթացին ուղղված աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական կրթությանը, ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերին, հետազոտությունների և մշակումներին (R&D), թվայնացման, ենթակառուցվածքների, մարզերում տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը, մի շարք այլ թեմաների։

Իրակլի Նադարեիշվիլին իր հերթին մանրամասներ է ներկայացրել Վրաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքի, դրանց իրականացմանն ուղղված ներդրումային հնարավորությունների և քաղաքականության վերաբերյալ։
Հանդիպման ավարտին Իրակլի Նադարեիշվիլին Ռուբեն Սիմոնյանին հրավիրել է փոխադարձ այցով լինել Վրաստանում, տեղում ծանոթանալու ոլորտի էկոհամակարգին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող վրացական պատվիրակությունն այցելել է նաև Ինժեներական քաղաք, այնտեղ գտնվող Ազգային գերհամակարգչային կենտրոն, հանդիպում ունեցել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ղեկավարության հետ։ Այնուհետև, եղել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացել կենտրոնի գործունեությանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից