Մամուլ 2 տարի առաջ - 08:10 03-07-2024

Ով է Բագրատ Սրբազանին հունից հանող աղջիկը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սյունիքի մարզում՝ Տաթեւ վանքի բակում Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը, պարզվում է, Արցախի նախկին զինդատախազ Հովհաննես Լալայանի դուստրն է՝ Հասմիկ Լալայանը։ Հայրը ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի ժամանակ եղել է զինդատախազ, այժմ էլ Բաբայանի հետ ջերմ հարաբերություններ ունեն: Թերեւս սրանով էր պայմանավորված, որ նա սրբազանին հարց ուղղելիս վկայակոչեց Բաբայանին, թե չլսեցին նրան, եւ եղավ այն, ինչ եղավ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հասմիկը նախկինում ՔՊ-ական է եղել, ներկայում էլ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կուսակիցն է, բնակվում է Ավան-Առինջում: Նրան ճանաչողներն ասում են, որ բավականին ինտրիգային անձնավորություն է, երբեմն հայտնվում է աղմկոտ պատմությունների կիզակետում։ Ոստիկանության Ավանի բաժնում նրան բոլորը գիտեն, պարբերաբար առնչվում է նրանց հետ, անհաշտ է անգամ ընտանեկան, ընկերական, հարեւանների հետ հարաբերություններում։

Հիշեցնենք, որ Տաթեւում մոտենալով սրբազանին՝ նա պնդում էր, որ պատասխանի իր հարցերին, եւ պարբերաբար նյարդային ընդհատում ու հակադրվում էր զրուցակցին, միեւնույն ժամանակ վստահեցնելով, որ ինքը սադրիչ չէ, ոչ էլ իշխանությունների կողմից է ուղարկված, ընդամենը ուխտավոր է եւ հարցեր ունի սրբազանին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը