Արտաքին 2 տարի առաջ - 23:19 02-07-2024

ԱՄՆ-ն տիեզերք կուղարկի երկրորդ հնդիկ տիեզերագնացին

Հնդկաստանը և ամերիկյան Space Exploration and Research Agency ընկերությունը, որի գործընկերն է ամերիկյան Blue Origin կորպորացիան, համաձայնագիր են կնքել երկրորդ հնդիկ տիեզերագնացին տիեզերք ուղարկելու վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

Մեկ տիեզերագնացի թռիչքի արժեքը 2,5 մլն դոլար է։ Այդ գումարի առկայության դեպքում հնարավոր կլինի տիեզերանավով բարձրանալ ավելի քան 100 կիլոմետր: Տիեզերական թռիչքի ընդհանուր տևողությունը կկազմի 11 րոպե։ Թռիչքի թեկնածուի ընտրությունը կտևի վեց ամսից ոչ ավել։ Առաքելությունը կիրականացվի առաջիկա մի քանի տարիների ընթացքում։

Առաջին հնդիկ տիեզերագնացը Ռակեշ Շարման էր, ով տիեզերք գնաց 1984 թվականի ապրիլին Союз Т-11 տիեզերանավով խորհրդային տիեզերագնացներ Յուրի Մալիշևի և Գենադի Ստրեկալովի հետ։

Ամենից շատ դիտված

19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել