copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:26 02-07-2024

Վրաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Վրաստանում կործանվել է ռազմական ուղղաթիռ։ Այդ մասին տեղեկացրել է Info Rustavi պորտալը։

Լրագրողների տեղեկացմամբ՝ ուղղաթիռը կործանվել է Բոլնիսում։ Նշվել է, որ միջադեպը տեղի է ունեցել Դիսվելի գյուղում։

«Պատահարի մանրամասները փորձում ենք ճշտել ՆԳՆ-ում»,- հայտնել են Info Rustavi-ում։ Ուղղաթիռի ընկնելու վայր են մեկնել տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչները։