Ներքին 2 տարի առաջ - 12:27 01-07-2024

Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող

Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող։ Այս մասին գրում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

Նա մանրամասնում է.

«Հունիսի 30-ին Կիրանց գյուղի մոտ ադրբեջանական զինուժը տեղադրել է մեծ դրոշակ, որը տեսանելի է նաև Կիրանցի հարևան՝ Աճարկուտ գյուղի տարածքից։ Դա հոգեբանորեն վատ է ազդում Կիրանցի և Աճարկուտի բնակիչների վրա։ Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հաստատեց, որ գյուղի գերեզմանատանը մոտակա, «Խաչի յալ» կոչվող տարածքի մոտ տեղադրվել է Ադրբեջանի մեծ դրոշ։ Վարչական ղեկավարը հայտնեց, որ ՀՀ դրոշն էլ է տեղադրված այդ հատվածում։

Կ․ Շահինյանին հարցրի Քարահան գետի աջ ափին, Կիրանցի 8 հեկտար վարելահողերի մասին, որոնց տերերը կադաստրի կոմիտեից ունեն սեփականության վկայաններ, սակայն այդ հողերը հանձնվել են Ադրբեջանին։ Կ․ Շահինյանը հաստատեց,որ այդ 8 հեկտարը կադաստրի վկայականներով պատկանել է Կիրանց գյուղի մեկ տասնյակից ավել բնակիչների։

Նրան հարցրի, այդ հողերի տերերին պետության կողմից դրամական փոխհատուցման մասին։ Վարչական ղեկավարն ասաց, որ ինքն այդ հարցով չի զբաղում, դրանով զբաղում են Տավուշի մարզպետարանը և Իջևանի համայնքապետարանը։

Կիրանցի բնակիչները լրագրողիս հայտնել են, որ այդ 8 հեկտարի համար պետության կողմից դրամական փոխհատուցումը լինելու է մեկ քառակուսի մետրի համար 3 դոլարի չափով։ Կ․ Շահինյանը հավելեց որ ներկայումս ընթանում է միջպետական ավտոճանապարհի նոր, Աճարկուտ գյուղով ձգվող հատվածի շինարարությունը, որը պետք է գործարկվի հուլիսի 24-ին»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը