copy image url
Արտաքին 2 օր առաջ - 19:23 29-06-2024

Իրանի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում կմրցեն Մասուդ Փեզեշքիանը և Սաիդ Ջալիլին

Իրանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին ասել է, որ Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ընտրությունների երկրորդ փուլում կմրցեն Մասուդ Փեզեշքիանը և Սաիդ Ջալիլին, հայտնում է IRNA-ն։

Շաբաթ օրը Էսլամին հայտարարեց քվեատուփերում քվեաթերթիկների հաշվարկի մասին երկրի 58․640 ընտրատեղամասերում և արտերկրում բացված ևս 344 տեղամասերում։

Ընտրություններին քվեարկելու իրավունք ունի ավելի քան 61 միլիոն իրանցի։ Մասնացել է 24․535․185 ընտրող։

Հաշվարկից հետո Փեզեշքիանը հավաքել է 10,415,991 ձայնով, Ջալիլին՝ 9,473,298 ձայն, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ստացավ 3,383,340 ձայն, իսկ Մոսթաֆա Փուրմոհամմադին՝ 206 հազար:

Իրանի ընտրական օրենքով՝ երկու հիմնական թեկնածուների միջև 2-րդ փուլը կանցկացվի արդյունքների հրապարակումից հետո առաջին ուրբաթ օրը, եթե նրանցից ոչ մեկը չստանա ձայների 50%+1։ Այսինքն՝ ընտրությունների 2-րդ փուլը տեղի կունենա հուլիս 5-ին։
adv_banner

Ամենից շատ դիտված