Մամուլ 2 տարի առաջ - 08:22 29-06-2024

Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Սրբազան շարժում» տելեգրամյան ալիքը երեկ գրեց, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում նոր պահանջներ են ներկայացված․ որ Հայաստանը հրաժարվի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից: Խոսքը վերաբերում է արցախահայության դեմ Ադրբեջանի իրականացրած խտրականությանը եւ էթնիկ զտումներին, Բաքվում պահվող հայ գերիների մասին ՀՀ բողոքներին, ՀՀ օկուպացված տարածքներն ազատելու պահանջներին: Ըստ աղբյուրի՝ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել նաեւ այս պահանջները, ինչն առաջացրել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի զայրույթը, ով արձակուրդում է եւ հնարավոր է չվերադառնա` հրաժարական տա։ Իհարկե, Կիրակոսյանի գրասենյակից հերքեցին տեղեկությունը, թե նման բան չկա, բայց վերջինս արձակուրդում է:

Մեր տեղեկություններով՝ այդ պահանջներն Ադրբեջանը ներկայացրել է դեռ անցած տարեվերջին: Անգամ նեղ քննարկում է եղել, որին մասնակցել են խաղաղության պայմանագրի մշակմանը մասնակցող պաշտոնյաները, այդ թվում՝ Եղիշե Կիրակոսյանը, Էդմոն Մարուքյանը, ով այդ ժամանակ հատուկ հանձնարարություններով դեսպանն էր: Փաշինյանն այդ ժամանակ հպանցիկ ասել է, որ դեռ պաշտոնապես պահանջ չի ներկայացվել, բայց չի բացառվում։ Հենց այդ ժամանակ է Կիրակոսյանն ընդվզել` ասելով, որ հենց հիմա հրաժարական կտա։ Նրան հանգստացրել են, թե հնարավոր է Ալիեւը հրաժարվի իր պահանջից։ Սակայն օրերս ուղարկված 10-րդ փաթեթում արդեն գրավոր են պնդել պահանջը: ԱԳՆ մեր աղբյուրը վստահեցնում է, որ անգամ եթե ՀՀ-ն հետ կանչի իր հայցերը, Ադրբեջանը նոր պատրվակով կհրաժարվի ստորագրել փաստաթուղթը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ