Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 10:53 28-06-2024

ԱՄՆ-ում կայացել է Բայդեն-Թրամփ առաջին բանավեճը

ԱՄՆ-ում տեղի է ունեցել առաջին բանավեճը ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի միջև։

Բանավեճի կազմակերպիչը CNN-ն էր։ Հաղորդավարներն առաջարկել են թեկնածուներին պատասխանել ամերիկացիների համար առավել հրատապ խնդիրներին վերաբերող հարցերի. բարձր գնաճ, կանանց աբորտի իրավունքի նկատմամբ վերաբերմունք, անօրինական միգրացիա, օգնություն Ուկրաինային, աֆրոամերիկացիների խնդիրներ, երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցություն, կլիմայի փոփոխության դեմ պայքար և այլ, սակայն, նշվում է, որ երկու թեկնածուներն էլ խուսափել են պատասխանել շատ հարցերի՝ 90 րոպեանոց բանավեճի ընթացքում կրկնելով նախօրոք պատրաստած թեզերը:

Բայդենը պնդել է, թե իր ղեկավարության շնորհիվ երկիրը հաջողությամբ հաղթահարել է COVID-ի առաջացրած հետևանքները, և որ գնաճը նվազում է։

Բայդենը խոստացել է վերընտրվելու դեպքում բարձրացնել հարկերը բարձր եկամուտ ունեցող ամերիկացիների համար, որպեսզի սոցիալական ծրագրերը կարողանան ֆինանսավորել։

Թրամփն իր հերթին հայտարարել է, որ ներկայիս տնտեսական աճը իրականում իր նախագահության արդյունքն է։ Նա Բայդենին մեղադրել է անօրինական միգրացիան ներելու և նույնիսկ խրախուսելու համար, ինչը, ըստ Թրամփի, ծանր հարվածներ է հասցնում ցածր եկամուտ ունեցող ամերիկացիներին:

Բանավեճի թեժ քննարկման թեմաներից էր Ուկրաինա ռուսական ներխուժումը։ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ կրկնել է, որ եթե ինքը լիներ Սպիտակ տանը, Ռուսաստանը չէր ներխուժի Ուկրաինա։ Նա ասել է, թե Աֆղանստանից ամերիկյան բանակի «ամոթալի» դուրսբերումը Պուտինին Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու վճռականություն է տվել։ Նրա խոսքով՝ Բայդենի քաղաքականությունը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմի։ Բայդենն առարկել է։

Թրամփը նաև ասել է, որ համաձայն չէ Պուտինի առաջարկած խաղաղության ծրագրին, Ռուսաստանի նախագահին անվանել է հանցագործ, սակայն կրկնել է, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքը կկարողանա ավարտել պատերազմն Ուկրաինայում նույնիսկ մինչև նախագահի պաշտոնի պաշտոնապես ստանձնումը։

Բանավեճից հետո The Wall Street Journal-ը «Թրամփը ջախջախում է Բայդենին բանավեճի ժամանակ» վերտառությամբ հոդված է հրապարակում։ The New York Times-ն էլ գրում է Բայդենի «ամոթալի բանավեճի» և Դեմոկրատական կուսակցությունում «խուճապի» մասին։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
11:59 Մեր ճանապարհները ռեզինից չեն. նույնիսկ հարուստի համար ամենահարմարը պիտի հանրային տրանսպորտը լինի. Ավինյան