Ներքին 2 տարի առաջ - 21:08 27-06-2024

Մաքսային ծառայությունն ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ վերազինվել է ռենտգենյան սարքերով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը վերազինվել է ռենտգենյան սարքերով և ճառագայթային հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հունիսի 27-ին «Ապավեն» մաքսային պահեստում մասնակցել են ռենտգենյան սարքերի և ճառագայթային հայտնաբերման սարքավորումների տեղադրման միջոցառմանը: Նոր սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ պետքարտուղարության «Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության» (EXBS) և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի «Միջուկային մաքսանենգության կանխարգելման և բացահայտման» (NSDD) ծրագրերի ֆինանսավորմամբ և աջակցությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարությունների միջև 2024 թվականի հունիսի 11-ին կայացած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ընթացքում ստորագրվել է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը, որի նպատակն է խորացնել համագործակցությունը սահմանային անվտանգության և առևտրի ընթացակարգերի պարզեցման ոլորտում:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը, Արտաքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինի գլխավորած պատվիրակության կազմում՝ ԱՄՆ պետքարտուղարության «Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության» (EXBS) և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի «Միջուկային մաքսանենգության կանխարգելման և բացահայտման» (NSDD) ծրագրերի, «Rapiscan» ընկերության թիմը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է երկու երկրների միջև միջազգային` միջուկային և ռադիացիոն անվտանգության ամրապնդման ու սահմանների պաշտպանության ոլորտում համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նախաձեռնության իրականացման գործում․ «Ռենտգենյան սարքերի և ճառագայթային հայտնաբերման սարքավորումների ձեռքբերումը նշանակալի քայլ է՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու մեր ընդհանուր առաքելության մեջ: Նոր սարքավորումների ինտեգրումը մեր ենթակառուցվածքներին մեծապես կընդլայնի հանրային անվտանգությանը և միջազգային կայունությանը խոչընդոտող միջուկային ու ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հնարավորությունները՝ ամրապնդելով ազգային և գլոբալ անվտանգությունը»:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը նշել է․«Այս կարևոր միջոցառումն ընդգծում է սահմանների անվտանգությունը մեծացնելու և երկու երկրների միջև առևտուրը դյուրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը»։

Միջոցառմանը կարևորվել են շարունակական համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը, ինչն ընդգծում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ամուր բարեկամությունն ու գործընկերությունը։ Նոր ռենտգենյան սարքերի և ճառագայթային հայտնաբերման սարքավորումների կիրառումը մաքսային ծառայությունում հնարավորություն կտա ավելի բարձրացնել մաքսային ծառայողների աշխատանքի արդյունավետությունը՝ նպաստելով սահմանների ու ազգային շահերի պաշտպանվածությանը մարտահրավերներից:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր

Ձեզ գուցե հետաքրքրի