copy image url
Ներքին 3 օր առաջ - 11:49 27-06-2024

Խոշոր ավտովթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ բեռնատարը կողաշրջվել է

Կոտայքի մարզում՝ Սևան-Երևան ավտոճանապարհին, այսօր՝ հունիսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։

Oragir.News-ը Չարենցավանի հատվածում ֆիքսել է, որ իրար են բախվել «Զիլ» մակնիշի բեռնատարն ու մարդատարը։ Վթարի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է,ինչի հետևանքով Սևան-Երևան ավտոճանապարհը ժամանակավորապես փակվել էր։ Ժամանել են պարեկային ոստիկաններ։ Ճանապարհն այս պահին բաց է։