Ներքին 2 տարի առաջ - 11:05 27-06-2024

ՊԵԿ-ում գործարկվել է ապրանքների հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգը

Ապրանքների ներմուծման ու արտահանման հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգին ամբողջովին անցնելուն ընդառաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է այսպես կոչված «Մեյլինգ» համակարգը:

ՀՀ-ից արտահանվող (այդ թվում` ԵԱՏՄ անդամ երկրներ) ապրանքների համար ներկայացված հայտարարագրերը գրանցվելուց հետո ռիսկերի կառավարման համակարգի կողմից «Դեղին ուղի» կամ «Կարմիր ուղի» ընտրվելու դեպքում (որը ենթադրում է փաստաթղթային հսկողություն) այսուհետ անհրաժեշտություն չկա ֆիզիկապես ներկայանալու Երևանի Իսակովի 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման կենտրոն։

Մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը իրականացվում է հեռավար եղանակով: Անհամապատասխանությունների բացակայության դեպքում հայտարարագրի կարգավիճակը փոխվում է «գնահատվածի», որից հետո հայտարարատուն իրազեկվում է այդ մասին համակարգի «նշումներ» դաշտում և կարող է այցելել ապրանքերի գտնվելու վայրի պահեստ՝ բացթողնման հետագա գործողություններն իրականացնելու համար:

Եթե հայտարարագրում հայտնաբերվում են անհամապատասխանություններ, ապա մաքսային մարմինը «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով հայտարարագրի նշումներ դաշտում իրազեկում է հայտարարատուին` անհրաժեշտ հետագա գործողությունների մասին։

Ներմուծումների մասով` ներկայումս նշված համակարգում թեստային կարգով ընդգրկված է ավելի քան 1100 տնտեսվարող, որոնք ընտրվել են համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով՝ որոշակի չափանիշների հիման վրա (օրինակ՝ գերակշիռ մասը մաքսային արժեքի որոշման 1-ին մեթոդով իրականացրած տնտեսվարողներ), որոնք արդեն իսկ հարկային մարմնի անձնական գրասենյակի միջոցով անհատապես ծանուցվել են, որպեսզի չներկայանան մաքսային սպասարկման սրահ:

Հայտարարատուներին պարզապես մնում է պարբերաբար հետևել «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգում համապատասխան հայտարարագրի կարգավիճակին ու նշումներին:

ՊԵԿ-ը հորդորում է բոլոր տնտեսվարողներին ու նրանց մաքսային ներկայացուցիչներին հայտարարագրերին կցել հսկողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում, մաքսային վճարները հավաստող փաստաթղթերը հնարավորինս ընթեռնելի տեսքով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում