Ներքին 2 տարի առաջ - 09:54 27-06-2024

Գարեգին Բ կաթողիկոսը կոչեր է հնչեցնում վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին. Պետդեպի զեկույցը

Պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհի շուրջ 200 երկրում, ներառյալ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցը: Հայաստանի մասում այն խոսում է եկեղեցի-կառավարություն հարաբերությունների լարվածության, կրոնական փոքրամասնությունների հետ կապված խնդիրների և այլ հարցերի մասին, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

Ըստ զեկույցի՝ Հայաստանի «Սահմանադրությունն արգելում է կրոնի վրա հիմնված խտրականությունը և սահմանում է «կրոնական կազմակերպությունների» և պետության տարանջատում։ Այն ճանաչում է «Հայ առաքելական եկեղեցու» (ՀԱԵ) ՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը «Հայաստանի ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։

Դրա հետ մեկտեղ, զեկույցը շեշտում է. «Կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ, Կաթողիկոս Գարեգին Բ-ն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրապարակային քննադատական հայտարարություններ են արել միմյանց հասցեին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կառավարության գործունեության և քաղաքականության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու ներգրավվածության հետ»։

Ըստ զեկույցի՝ 2023 թ.-ի ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական դիսկուրսին, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը՝ կոչեր հնչեցնել վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին: «Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններից և Լեռնային Ղարաբաղից գրեթե բոլոր էթնիկ հայերի հեռացումից հետո, Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց հավաքը հոկտեմբերի 3-ին հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի կառավարության վերաբերմունքը ստեղծված իրավիճակի հանդեպ»,- նշված է պետքարտուղարության զեկույցում:

Այն շեշտում է՝ չնայած Հայ Առաքելական Եկեղեցու առարկություններին՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իշխանությունները սկսեցին աստիճանաբար հանել «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» դասընթացը պարտադիր դպրոցական ծրագրից՝ փոխարենն այն ներառելով համապատասխան պատմական բովանդակություն ունեցող հայագիտական ավելի լայն ուսումնական ծրագրում: Այս քայլը, ըստ պետքարտուղարության, ողջունել են Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները. նրանց երեխաները ևս ստիպված են եղել ուսուցանել այս պարտադիր դասընթացը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի