Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:30 26-06-2024

Փորձնական տագնապ՝ «Մալաթիա» տոնավաճառում 

«Ամբողջ տարածքը տարհանել ենք 3 րոպե ժամանակում, որից հետո՝ հրդեհաշիջում, որից հետո՝ վիրավորներին օգնություն։ Հրշեջ մեքենա է մոտեցել։ Մինչև նրանց մոտենալը մենք են հանգցրել որոշ հրդեհներ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը՝անդրադառնալով «Մալաթիա» տոնավաճառում այսօր կազմակերպված փորձնական հրդեհաշիջման աշխատանքներին։

Ավետիսյանի խոսքով՝ տոնավաճառի տնօրինությունն է նախաձեռնել փորձնական հրդեհաշիջման աշխատանքերի իրականացումը։

«Մենք ենք նախաձեռնել։ Տեղյակ էինք պահել և՛ ԱԻՆ-ին, և՛քաղաքապետարանին, և՛ թաղապետարանին, և՛ մեր Ներքին գործերի տարածքային բաժնին։ Ժողովրդին հանել ենք շուկայից, որից հետո մնացած ամբողջ աշխատանքները կատարել ենք։ Երեք ձևի հրդեհ ենք կազմակերպել՝ տարբեր ձևով հանգցնելով»,- ասաց նա։

Ըստ Ավետիսյանի՝ կատարված աշխատանքներն ԱԻՆ-ի կողմից գնահատվել են գերազանց։

«Շատ արագ է կատարվել այն, ինչ նախատեսված էր»,- նշեց տնօրենը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»