Ներքին 2 տարի առաջ - 12:56 25-06-2024

Ի՞նչ գիտեք, որ հակառակորդն ակտիվ գործողությունների է գնում. Պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը այսօր ԱԺ-ում լրագրողների որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, փոխարենը նշեց, թե ցանկացած տեղեկություն ՊՆ լրատվականը շատ օպերատիվ հաղորդում է։

«Ես չեմ ցանկանա պատասխանել հարցերին, որոնց անընդհատ տարբեր մակարդակով պատասխանում են»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ հակառակորդն ակտիվացել է, ակտիվ գործողությունների է գնում, նա արձագանքեց. «Դուք ի՞նչ գիտեք, որ ակտիվ գործողությունների է գնում»։

«Իրականությանը ոչ համապատասխանող տվյալներ է անընդհատ տարածում, որի վերաբերյալ ՊՆ-ն հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե որևէ խնդիր ծագի՝ մենք պարբերաբար տեղեկատվություն տրամադրում ենք, ընդ որում՝ տրամադրում ենք ստուգված տեղեկություն, որպեսզի ոչ մի խնդիր չծագի»,- նշեց Սարգսյանը։

Իսկ թե ի՞նչ իրավիճակ է այս պահին սահմանին՝ փոխնախարարն ասաց՝ եթե սահմանին անհանգիստ իրավիճակ լինի՝ ՊՆ լրատվականը տեղեկատվություն կտարածի։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»