copy image url
Ներքին 3 օր առաջ - 23:00 24-06-2024

Կվերադարձվե՞ն Ներքին Հանդի հողերը

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ բնակիչները բարձրացրել են տների տանիքների նորոգման և խմելու ջրագիծ անցկացնելու հարցերը։ Իր հերթին Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ Սյունիքում ևս սահմանազատում է իրականացվելու և փշալարեր են անցկացվելու, ինչպես Ոսկեպարում։ Ի՞նչ է պատրաստվում զիջել Փաշինյանը Սյունիքի մարզից։

Հատկանշական է, որ Ներքին Հանդից գալուց մի քանի օր անց Փաշինյանը հունիսի 22-ին, ՔՊ 4-րդ քաղաքական ժողովում հայտարարեց, որ ժողովուրդն ուզում է պարզապես ապրել։ Ենթադրելի է, որ այս եզրակացությանը նա եկել է Սյունիքի մարզի, մասնավորապես՝ Ներքին Հանդի բնակիչների հետ զրույցից հետո։ Հետևաբար՝ կարելի է ասել, որ եթե ոչ մի նոր զիջումներ չլինեն Սյունիքում, ոչ մի արտատարածքային միջանցք չտրվի չբարեկամներին, ապա առնվազն ոչ մի զավթված տարածք չի վերադարձվի Հայաստանին, այդ թվում՝ Ներքին Հանդից զավթված հատվածները, քանի որ ժողովուրդը ուզում է պարզապես ապրել։

Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը Ներքին Հանդում զավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքից մոտ 10 քառակուսի կիլոմետր տարածք: Այս ագրեսիայից մեկ ամիս անց կրկին առաջխաղացում է եղել առանց դիմադրության։ Արդյունքում՝ Ներքին Հանդի հատվածում Ադրբեջանը 12 դիրք է գրավել: Գյուղը երեք կողմերից շրջափակման մեջ է։ Ներկայում թշնամու դիրքերը բարձունքների վրա են և վերահսկում են գյուղի տարածքը։ Թշնամու վերահսկողության տակ է գյուղի գերեզմանատունը, նշանառության տակ են գյուղի տների մի մասը։ Պարբերական գնդակոծություններից վնասվել են գյուղի տների տանիքները։ Չկա խմելու ջրագիծ, քանի որ ադրբեջանցիները փակել են աղբյուրն ու ջուրը թեքել իրենց ուղղությամբ։

Նկատենք նաև, որ 2022-ի ագրեսիայից հետո ՔՊ-ական որոշ գործիչներ հայտարարեցին, թե ադրբեջանցիներին հաջողվել է Սյունիքում որոշ հատվածներ զավթել ռուսների աջակցությամբ։ Ականատեսները ևս վկայել են, որ Ներքին Հանդում ադրբեջանցիների ագրեիսիայի և առաջխաղացման ժամանակ ռուսներն աջակցել են ադրբեջանիցներին։ Իսկ այս տարի փետրվարին, երբ հայկական դիրքերում ադրբեջանցիների կրակից զոհվել էր 4 պայմանագրային զինծառայող, ռուսները եվրոպացի դիտորդներին չէին թույլատել մտնել գյուղ և մոնիտորինգ իրականացնել։ Հիմա ռուսները դուրս են եկել։ Այնտեղ տեղեկայված են ԱԱԾ սահմանապահները։ Եվրոդիտորդները բազմացել են։ Տավուշում էլ իրականացվել է պիլոտային սահմանազատում։ Ինչու՞ ՀՀ իշխանությունը չի բարձրացնում Սյունիքում սահմանազատում անելու և Ներքին Հանդի զավթված հատվածները վերադարձնելու հարցերը։ Եվ ե՞րբ հնարավոր կլինի այդ տարածքները հետ վերադարձնել։

Ասում են, թե Սյունիքի մարզ այցից հետո Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է Սյունիքի մարզում սահմանազատում սկսել, սակայն մերժում է ստացել։ Այդ պատճառով է Փաշինյանն ակնարկում, որ ոչ թե ինքն է ձախողվել կամ մերժում ստացել, այլ ժողովուրդը չի ուզում վերականգնել տարածքային ամբողջականությունը, քանի որ պարզապես ուզում է ապրել։

Ռուսական գործակալները կարծիք են շրջանառում, իբր զավթված տարածքները հետ կվերադարձվեն, եթե ՀՀ-ն կատարի Նոյեմբերի 9-ի 9-րդ կետն ամբողջությամբ, թուրք-ադրբեջանցիներին տրամադրի արտատարածքային միջանցք, որը կվերահսկեն ռուսները։ Փաշինյանը դեմ չէ Սյունիքով անցնող ճանապարհ տրամադրել չբարեկամներին։ Դրան դեմ են Արևմուտքն, Իրանն ու ՀՀ ողջամիտ քաղաքացիները։ Ստեղծված անհարմար իրավիճակից Փաշինյանը փորձում է դուրս գալ պարզապես ապրելու մասին կեղծ գաղափարախոսության մանիպուլյացիայով, իբր՝ ժողովուրդը չի ուզում ազատության համար պայքարել, իրավունքներ վերականգնել, հետ վերադարձնել զավթված տարածքները, այլ ուզում է պարզապես ապրել։ Այս համատեքստում՝ Փաշինյանի այցը Ներքին Հանդ և բնակիչների հետ հանդիպումը նպատակ ուներ ցույց տալու աշխարհին, որ մասնավորապես՝ Ներքին Հանդի բնակիչները վաղուց հաշտվել են կորստի հետ, ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման հարցն առաջնային չէ։

Կա նաև խնդրի լուծման այլ, չտրորված ճանապարհ, որը ՔՊ-ն չի ուզում քննել։ Գրեթե բոլորն են հասկանում, որ եթե ՀՀ իշխանությունը խիզախություն ունենա արմատապես փոփոխելու արտաքին, անվտանգային, պաշտպանական հայեցակարգերը, ընտրելու Արևմուտքի և ԵՄ-ի հետ ինտեգրման ուղին, վերանայելու Մոսկվայի հետ պայմանագրերը, որոնց մեծ մասը չեն գործում կամ գործում են ի վնաս ՀՀ-ի, այդ դեպքում խնդիրը միջազգային աջակցությամբ կարող է հայանպաստ լուծում ստանալ։ Այդպես ՀՀ-ն կապացուցի, որ հուսալի գործընկեր է տարածաշրջանում։ Իսկ Ադրբեջանը խաղից դուրս չմնալու և միջազգային ճնշումներից խուսափելու համար ՀՀ-ին կվերադարձնի զավթված հատվածներն, այդ թվում՝ Ներքին Հանդի գերեզմանատունն ու արոտավայրերը։

Կարճ ասած՝ ներկայում կայուն, նվաստացած վիճակ է։ Պահպանվում է ստատուս քվոն, որը ձեռնտու է Ադրբեջանին, նրա դաշնակիցներին և այն սակավաթիվ մարդկանց, որոնք ուզում են պարզապես ապրել։ Եթե այս մոտեցումը պահպանվի, ապա Ներքին Հանդում ոչինչ չի փոխվի առաջիկայում, բացի կառավարության հատկացումների ծավալներից, որոնք կուղղվեն մանր-մունր սոցիալական, ձեռնարկատիրության խրախուսման և վերանորոգման ծրագրերին, պարզապես ապրելու պայմաններ ստեղծելուն։

Թաթուլ Մկրտչյան
adv_banner

Ամենից շատ դիտված

19:45 Կեղծ թղթադրամները ոչ թե բանկն է տրամադրել, այլ ցուցմունք տված կնոջ ամուսինն է գնել․ մանրամասներ
23:10 Ո՞վ է հովանավորում խուլիգանական գրոհներն Oragir.News-ի լրագրող Անի Ներկարարյանի ընտանիքի դեմ
12:40 «Զանգեր»-ից Բագրատ Սրբազանը ճանապարհը շարունակել է բեռնատարով
09:00 Ժողովրդական նոր ընդվզում է կանխատեսվում Հայաստանում 
22:34 Mercedes-ը հայտնվել է Արփա գետում․ ընտանիքի 4 անդամներ, որոնցից մեկը՝ անչափահաս, հոսպիտալացվել են․ shamshyan.com
22:02 Երևանում զբոսաշրջիկները մոտեցել են «Գրիլ.ամ» սննդի կետի աշխատակիցներին, հարձակվել նրանցից մեկի վրա․ shamshyan.com
16:00 «Վեոլիա Ջուրը» ժողովրդին խելագար վիճակի է հասցնում. Հասմիկ Ասլանյան
08:15 Սամվել Շահրամանյանը և Սարգիս Գալստյանը առերեսվել են․ Հրապարակ
10:00 ԵՊՀ-ի ՔՊ-ական ռեկտորն արհկոմիտեի նախագահին պարտադրել է ազատման դիմում գրել 
15:00 «Վեոլիա Ջուր»-ը թաքցնում է «Արզնի 2» վթարված ջրատարի կոնկրետ տեղը