Ներքին 2 տարի առաջ - 11:52 24-06-2024

Ոչ ֆորմալ հանդիպում՝ Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումից առաջ. ՊԵԿ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումից առաջ՝ հունիսի 23-ին, տեղի է ունեցել ոչ ֆորմալ հանդիպում։

ՊԵԿ-ից հայտնում են, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, նաև որպես Ասիայի նախաձեռնության համանախագահ, Հայաստանի ազգային պատկերասրահում հյուրընկալել է Երևան ժամանած հյուրերին։

ՊԵԿ նախագահը, ողջունելով ներկաներին և նշանավորելով արդյունավետ ու ոգեշնչող հանդիպման սկիզբը, ևս մեկ անգամ վերահաստատել է միջոցառման կարևոր առաքելությունը՝ ամրապնդելու բոլորի հավաքական ջանքերը՝ ուղղված հարկային թափանցիկության և համագործակցության բարձրացմանը ամբողջ տարածաշրջանում։

«Մենք հավաքվել ենք Հայաստանի ազգային պատկերասրահում ևս մեկ անգամ ամրապնդելու մեր ջանքերն ուղղված հարկային թափանցիկության բարձրացմանը և Ասիայի տարածաշրջանում տեղեկատվության փոխանակմանը։ Ես համոզված եմ, որ առաջիկա երկու օրերի ընթացքում փոխանակած մտքերն ու պատկերացումները ճանապարհ կհարթեն հարկային թափանցիկության օրակարգի ամրապնդմանն Ասիայի տարածաշրջանում։ Մինչ մենք սկսենք մեր աշխատանքային օրակարգը, ես ուրախ եմ դիմավորել և ողջունել ձեզ Հայաստանի ազգային պատկերասրահում և հուսով եմ, որ դուք կգնահատեք ձեզ շրջապատող արվեստը։ Մեզ բոլորիս մաղթում եմ հաջողություն Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպմանն ընդառաջ»,- ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումն անցկացվում է Հայաստանում, հունիսի 24-ից 25-ը, Երևանում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»