Հայաստանի թիմը 10 մեդալ է նվաճել Վրաստանում
copy image url

Հայաստանի թիմը 10 մեդալ է նվաճել Վրաստանում

Սպորտ 9 ամիս առաջ - 18:30 23-06-2024
Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի երիտասարդական հավաքականը Վրաստանում մասնակցել է Իրակլի Աբաշիձեի անվան հուշամրցաշարին եւ նվաճել 7 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ գրավելով առաջին տեղը թիմային հաշվարկում։

Վազգեն Բադալյանի գլխավորած թիմի 11 մարզիկներից 10-ը բարձրացել են պատվո հարթակ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Հաղթողներ են դարձել 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 54 կգ քաշային Արթուր Ավետիքյանը, 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 67 կգ քաշային Ալիկ Կճոյանը, 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և +92 կգ քաշային Միսակ Տեպանյանը։

Արմեն Պողոսյանն ու Նորայր Հակոբյանը դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Ալբերտ Հարությունյանը բրոնզ է նվաճել։

Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Կիպրոսի, Լեհաստանի և Սաուդյան Արաբիայի բռնցքամարտիկները։

Այս մրցումով Հայաստանի թիմը սկսել է նախապատրաստվել աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն