Երևան +19°
copy image url
Արտաքին 5 օր առաջ - 00:11 23-06-2024

Ռուսական ռմբակոծիչները ոչնչացնելու միջոցներ են պետք. Զելենսկի

Ուկրաինային միջոցներ են պետք՝ ոչնչացնելու ռուսական ռմբակոծիչները, որոնցով զավթիչները հարձակվում են ուկրաինական քաղաքների և խաղաղ բնակիչների վրա, տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Դրա մասին հայտնել է RBC-Ukraine-ն։

Զելենսկին ընդգծել է, որ հունիսի սկզբից ռուսական բանակը Ուկրաինայի վրա ավելի քան 2400 կառավարվող ռումբ է նետել, որոնցից մոտ 700-ը՝ Խարկովի շրջանում։

«Երախտապարտ եմ բոլոր գործընկերներին, Ամերիկային՝ ուժեղ որոշման համար, որը մեզ օգնեց կայունացնելու իրավիճակը Խարկովի մարզի սահմանային գոտում. մենք հնարավորություն ստացանք սահմանի մոտ ոչնչացնելու ռուսական հրթիռային կայանները և ռուս զավթիչների կենտրոնները։ Նման որոշումները պետք է շարունակվեն»,- ասել է նա։

Ինչպես նշել է Զելենսկին, Խարկով քաղաքի և Խարկովի շրջանի վրա հարձակումների թիվը զգալիորեն նվազել է, ինչը վկայում է ռուսական ռումբերից ուկրաինական քաղաքների և համայնքների պաշտպանությունն ապահովելու իրողության մասին։

«Հետևաբար, Ուկրաինայի համար ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը՝ Patriot, և F-16-ի համար մեր օդաչուների ուսուցման արագացումը, և ամենակարևորը, մեր զենքի բավարար հեռահարությունը, սա այն է, ինչ իրականում անհրաժեշտ է։ Անհրաժեշտ է հանուն կյանքի պաշտպանության, և բացառապես այդ նպատակով»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:
adv_banner

Ամենից շատ դիտված

17:35 Զորամասում մահացած 19-ամյա Դավիթին այսօր զինվորական կարգով հուղարկավորեցին
17:00 Հնարավոր է՝ Երևանում վաճառվող դառնահամ սմբուկն ադրբեջանական լինի․ գյուղատնտես
19:45 Կեղծ թղթադրամները ոչ թե բանկն է տրամադրել, այլ ցուցմունք տված կնոջ ամուսինն է գնել․ մանրամասներ
11:14 Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունի. համակարգելու է լրատվամիջոցների հետ աշխատանքը
15:00 Փաշինյա՛ն, արի՛ Վարդենուտ, տես՝ մեզ ինչ օրն եք գցել. գյուղացիները կրկին ճանապարհ կփակեն
11:57 Դպրոցը ուսուցչի, տնօրենի, բուլկի թխողի համար չէ․ Նիկոլ Փաշինյան
22:34 Mercedes-ը հայտնվել է Արփա գետում․ ընտանիքի 4 անդամներ, որոնցից մեկը՝ անչափահաս, հոսպիտալացվել են․ shamshyan.com
22:02 Երևանում զբոսաշրջիկները մոտեցել են «Գրիլ.ամ» սննդի կետի աշխատակիցներին, հարձակվել նրանցից մեկի վրա․ shamshyan.com
11:49 Խոշոր ավտովթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ բեռնատարը կողաշրջվել է
17:00 Ինչու Իրանն ուշացած և ի միջի այլոց արձագանքեց ՀՀ-ի կողմից Պաղեստինի ճանաչմանը. իրանագետի կարծիքը

Ձեզ գուցե հետաքրքրի